«Հանուն Վրաստանի» կուսակցությունը հանդես է գալիս նախագահին կրկին քաղաքացիների կողմից ընտրելու նախաձեռնությամբ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը հանդես է գալիս Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ՝ կապված նախագահի ընտրության եղանակի հետ, որի համաձայն ընտրական կոլեգիայի փոխարեն հաջորդ նախագահը պետք է կրկին ուղղակիորեն ընտրվի Վրաստանի քաղաքացիների կողմից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցում պատգամավոր Բեքա Լիլուաշվիլին ասել է, որ դա կապահովի նախագահի անհրաժեշտ լեգիտիմությունն ու անկախությունը։

Լիլուաշվիլին արձագանքել է նաև «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ «կառավարության անսահմանափակ և անվերահսկելի իշխանության խնդրի» մասին հայտարարությանը։

«Կառավարությունում հավասարակշռության խնդրի մասին խոսեց նաև Բիձինա Իվանիշվիլին, ով գիտակցեց «Երազանքի» կառավարության անսահմանափակ և անվերահսկելի իշխանության խնդիրը, բայց խնդիրը սահմանադրորեն լուծելու փոխարեն իրեն առաջարկեց իշխանության վերահսկողի դերը, ի դեպ՝ արդեն երրորդ անգամ։ Չնայած այսքան հիասթափություններին, նույնիսկ եթե հավատանք, որ Իվանիշվիլին ցանկանում է հավասարակշռել սեփական «Երազանքի» իշխանությունը, ապա ժողովրդավարական համակարգում անհնար է, որ մեկ մարդ լինի պետական ​​կայունության երաշխավորը, հետևաբար, տրամաբանորեն, նա նույնպես պետք է  շահագրգռված լինի պահպանել բարձր լեգիտիմության սահմանադրական ինստիտուտները, ուստի կոչ ենք անում «Երազանքի» և խորհրդարանական մեծամասնության պատվավոր նախագահին այս գարնանային նստաշրջանից սկսել սահմանադրական փոփոխությունների աշխատանքը՝ նախագահի Վրաստանի քաղաքացիների կողմից ուղղակի ընտրության վերադարձի հետ կապված։ Մենք այդ հարցը ունեցել ենք կուսակցության նախընտրական ծրագրի շրջանակներում, սակայն ամանորյա անակնկալների արդյունքում այդ գործընթացներն արագացել են՝ ի շահ մեզ»,- ասել է նա։ Բեքա Լիլուաշվիլին նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ վերադարձրել են նախագահի ուղղակի ընտրությունը։

Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 30-ին, երբ երրորդ անգամ հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, ասաց, որ «ընդդիմության ոչնչացման պայմաններում իշխող թիմում ռիսկերն ավելանում են։ Ընդդիմության բացակայությունը հեշտությամբ կարող է իշխող կուսակցությանը գլխապտույտ ու թուլություն առաջացնել։ Բացի այդ, երբ դրսում հակադրվող չկա, թիմի ներսում դիմակայություն հորինելու գայթակղություն է առաջանում։ Նաև ընդդիմության վերահսկողության բացակայության դեպքում մեծանում են կոռուպցիոն ռիսկերը, ինչը պահանջում է հատուկ ապահովագրություն»։

Վրաստանում նախագահի ուղղակի ընտրության կարգը փոխվել է 2017 թվականի հոկտեմբերի 13-ին ընդունված սահմանադրական փոփոխությամբ և ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 16-ին՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունից հետո։ Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականին։ Նոր նախագահին ընտրական կոլեգիան կընտրի 5 տարի ժամկետով, առանց բանավեճի, գաղտնի քվեարկությամբ։

Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոլեգիան ներառում է 300 ընտրող՝ ներառյալ խորհրդարանի բոլոր անդամները, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինները։ Մյուս ներկայացուցիչներ առաջադրվում են համապատասխան քաղաքական կուսակցությունների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների՝ սակրեբուլոների կազմից՝ ըստ սահմանված քվոտաների։

Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի առնվազն 30 ընտրող։ Մեկ ընտրողն իրավունք ունի սատարել միայն մեկ թեկնածուի առաջադրմանը և քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին։ Ընտրությունների առաջին փուլում ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի առավելագույն ձայներ, բայց ոչ պակաս, քան ընտրողների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Եթե ​​Վրաստանի նախագահն առաջին փուլում չընտրվի, ապա երկրորդ փուլում կընտրվեն առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած 2 թեկնածուները։ Երկրորդ փուլում ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն կհամարվի ընտրված։

Ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլը կհամարվի ավարտված, եթե դրան մասնակցի ընտրողների ընդհանուր թվի կեսից ավելին։ Եթե ​​ընտրությունները չեն կայացել կամ ընտրական կոլեգիան չի կարողացել ընտրել Վրաստանի նախագահին, ապա Վրաստանի նախագահի վերընտրությունն անցկացվում է 30 օրվա ընթացքում։

Վրաստանի նախագահ կարող է ընտրվել 40 տարեկանից բարձր ընտրական իրավունք ունեցող Վրաստանի քաղաքացին, ով Վրաստանում ապրել է առնվազն 15 տարի։ Նույն մարդը նախագահ կարող է ընտրվել միայն երկու անգամ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):