Մայիսի 5-ի երեկոյան Լանչխութիում հարձակման են ենթարկվել «գործակալների մասին» ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, ուսուցիչ Լադո Աբխազավան և նրա երեխան։ Լադո Աբխազավան ասում է, որ հարձակվողներն իրեն անվանել են «նացիոնալ» և փորձել են հարվածել բեյսբոլի մահակով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
«Պիտի գնայինք Նիգվզիանի՝ քրոջս գյուղ։ Երեկոյան ժամը 7-ն էր։ Երբ մուտքից իջանք, մի մեքենա մտավ բակ։ Ինձ կանգնեցրին ու սկսեցին հայհոյել։ Նրանք ոչ սթափ էին։ Փայտեր հանեցին բեռնախցիկից։ Չհասցրին ինձ փայտով խփել, քանի որ ես այն տարա ու նորից գցեցի բեռնախցիկը։ Ես ու երեխաս հեռացանք։ Փայտերով հետապնդում էին մեզ, սկզբում երկուսն էին, հետո երեքը դարձան»,- «Վրաստանի լուրերին» ասել է Լադո Աբխազավան։
Ուսուցիչն ասում է, որ հարձակումը հավանաբար կապված է ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերին իր մասնակցության և իր ելույթի հետ։
Հարձակվողներից մեկի ինքնությունը պարզվել է։ Նա Լանչխութիի շտապ բժշկական ծառայության վարորդն է։
Լադո Աբխազավան արդեն հարցաքննվել է ոստիկանության բաժնում։ ՆԳՆ-ն չի արձագանքում հարցին, թե արդյոք հարձակման փաստով հետաքննություն է սկսվել։
Ուսուցչի ազգային մրցանակը, որի առաջին մրցանակակիրը Լադո Աբխազավան է, դատապարտել է ուսուցչի վրա հարձակումը։
«Մենք դատապարտում ենք Լադո Աբխազավայի վրա հարձակումը և համերաշխություն հայտնում նրան։ Լադոն ոչ միայն ականավոր ուսուցիչ է, այլև ականավոր քաղաքացի։ Նրա վրա հարձակումը հատկապես կասկածելի է նրա քաղաքացիական ակտիվության ֆոնին: Ակնկալում ենք, որ հետաքննությունը կիրականացվի ժամանակին և արդյունավետ կերպով»,- ասված է հայտարարությունում։
Ներքին գործերի նախարարությունն առայժմ լռում է մայիսի 3-ին Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ։ 10-ից ավելի մարդ հարձակվել է հանրահավաքին մասնակցող երիտասարդների վրա։ Նրանցից մի քանիսն արդեն բացահայտվել են լրատվամիջոցների կողմից։ Հարձակվողների թվում են Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից ֆինանսավորվող մարզիչները։
