Հաշտությունը ենթադրում է ափսոսանք, զոհ ենք և՛ վրացիներս, և՛ օսերը. Պապուաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Չկա ավելի մեծ նպատակ, քան Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Տարածքային ամբողջականության վերականգնումը, և մեր՝ վրաց ժողովրդի հռչակած քաղաքականությունը, տեղի կունենա միայն խաղաղ ճանապարհով։ Խաղաղ ճանապարհը ներառում է միայն հաշտության ճանապարհով քայլել, իսկ հաշտությունը՝ ափսոսանք և փոխադարձ ներողամտություն: Սա այն ճանապարհն է, որը մեզ կտանի դեպի միասնական Վրաստան»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ պատասխանելով Գորիում Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը։ Պապուաշվիլիին հարցրել են, թե ինչ ձևով են ներողություն խնդրելու 2008 թվականի պատերազմի հետ կապված։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Շալվա Պապուաշվիլին այս անգամ էլ է քննադատել ընդդիմությանը և հասարակական կազմակերպություններին։ Նա ասել է, որ վերջիններս «չեն էլ դիտարկում» տարածքային ամբողջականության վերականգնման խաղաղ ճանապարհը և «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ են։

«Ընդդիմությունը, ինչպես միշտ, այստեղ էլ ցույց տվեց իր դեմքը, որ պատրաստ է շահարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ թաքնվել մեր հերոսների անունների հետևում, ովքեր հերոսաբար կռվել են 2008-ին, զոհվել, ոմանք զոհվել են այս պատերազմի ժամանակ՝ թե՛ ռազմական անձինք, թե՛ քաղաքացիական, և այժմ այս հերոսների անունների հետևում են թաքնվում, կարծես թե խոսքը նրանց մասին է, ովքեր 2008-ին կամ ինչ-որ այլ ժամանակաշրջանում ռազմական հանցագործություններ են կատարել։

Պատերազմական հանցագործները պատասխանատվության են ենթարկվելու արդարադատության կողմից, և դա անում է «Վրացական երազանքը»։ «Ազգային շարժումը» թողեց Հաագայի և Ստրասբուրգի գործընթացները, երբ, փաստացի, այս գործերն անհույս էին, «Վրացական երազանքը» շրջեց գործը և հաղթեց։ Հենց «Վրացական երազանքի» ջանքերով էլ Հաագայի դատարանը այսպես կոչված Ցխինվալիի ներքին գործերի նախարարի և ապօրինի պահման վայրի պետի նկատմամբ կալանքի օրդեր է տվել։

Ինչ վերաբերում է ռազմական հանցագործներին, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն արդարադատության առաջ։ Նրանք, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել և նրանց թվում խոշտանգել են Անծուխելիձեին, պետք է պատասխան տան արդարադատությամբ։

Այստեղ հայտնվեց ոչ միայն ընդդիմության, այլ առավել սկանդալային՝ մեր ոչ կառավարական հատվածը, որը օսերին մարդասպան էր անվանում, ուղղակիորեն օսերին հավասարեցրեց պատերազմական հանցագործների հետ։ Պարզվեց, որ տարիների ընթացքում դրսից ոչ կառավարական սեկտորը լցված միլիոններով, որը պետք է ծառայեր հակամարտությունների կարգավորման խնդրին, ոչ կառավարական սեկտորը օս ժողովրդին հռչակեց որպես հանցագործ, պատերազմական հանցագործ, որոնց հետ, հավանաբար, նրանց տեսակետից խոսելու ոչինչ չկա։

Մենք երկուսս էլ զոհ ենք, և՛ վրացիներս, և՛ օսերը զոհ են այն բանի, որ այսօր մենք բաժանված ենք միմյանցից, և հաշտվելու համար այդ գործընթացն անհրաժեշտ է»,- ասել է Պապուաշվիլին։

«Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 14-ին Գորիում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ «հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո, երբ պատերազմի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, մենք մեր մեջ հաստատ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ 2008-ին դավաճան «Ազգային շարժումը» կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին»։

Իվանիշվիլիի հայտարարությանն արձագանքել են պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամները. «Իմ երեխաներն ումի՞ց պետք է ներողություն խնդրեն՝ ռուսների՞ց, օսերի՞ց, թե ումի՞ց, ասե՛ք ինձ»,- սոցցանցում գրել է Շինդիսիի հերոս Էմզար Ծիլոսանիի կինը՝ Թեո Ծիլոսանին։

Ընդդիմությունը նույնպես քննադատել է Իվանիշվիլիին և իշխող կուսակցությանը։ «Միացյալ ազգային շարժումը» կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը դավաճանական էր, և նա պարտավոր է ներողություն խնդրել հանրությունից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):