Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Կոբա Չագունավան 2000 լարիով տուգանել է «Հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ Դավիթ Քացարավային, ով ռուսական օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ ապօրինի ձերբակալվել և ծեծի է ենթարկվել հատուկ նշանակության ջոկատների կողմից։ Բացի այդ, Քացարավան 2 տարի ժամկետով զրկվել է զենք կրելու իրավունքից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ՆԳՆ-ն Դավիթ Քացարավային մեղադրել է մանր խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բանավոր վիրավորանք հասցնելու մեջ, ինչը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով։ Դատավոր Չագունավան ապացույցների բացակայության պատճառով դադարեցրել է վարույթը մանր խուլիգանության մասով, իսկ ոստիկանին վիրավորելու համար Քացարավային իրավախախտ է ճանաչել։
Դատավորի խոսքով՝ Քացարավան դիմել է հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչներին, որ նրանք Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներ են, ինչը վիրավորական է այն անձանց համար, ովքեր ծառայում են Վրաստանի շահերի պաշտպանությանը։
«Այս որոշմամբ իշխող կուսակցությունն ու դատարանը փաստացի արդարացրել են հատուկ ջոկատայինների կողմից իմ նկատմամբ կիրառված բռնությունն ու խոշտանգման հավասար վերաբերմունքը»,- այսպես է գնահատել Քացարավան դատարանի որոշումը։
Հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան ձերբակալվել է մայիսի 14-ին։ Տարածված կադրերում երևում է, որ Քացարավան կանգնած է եղել հատուկ ջոկատայիններից մի քանի մետր հեռավորության վրա և դիմել նրանց. «Ռուսները մեզնից 20 կիլոմետր հեռավորության վրա են, իսկ դուք դարձել եք ռուսների պաշտպանը։ Դուք գիտեք, թե ինչ օրենք են ընդունել։ Դուք գիտեք, որ դուք ռուսներ...», - Քացարավան դեռ չէր ավարտել իր նախադասությունը, երբ հատուկ ջոկատայինները նրան ձերբակալել ու տարել են իրենց շրջափակից ներս։ Քաղաքացիական ակտիվիստի խոսքով՝ ձեռնաշղթաներով հինգ անգամ ծեծի է ենթարկվել [այդ թվում՝ մեքենայի մեջ]՝ գլխին և դեմքին ուղղված բռունցքներով։
Հատուկ քննչական ծառայությունը բռնության փաստի առթիվ քննություն է սկսել քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի «Բ» ենթակետով, որը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները բռնությամբ կամ զենք գործադրելուն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով։ Դավիթ Քացարավան ճանաչվել է տուժող, սակայն Հատուկ քննչական ծառայությունը մինչ օրս ոչ ոքի չի ձերբակալել։
Հատուկ քննչական ծառայությունը բռնության փաստի առթիվ քննություն է սկսել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի «Բ» ենթակետով, որը վերաբերում է բռնությամբ կամ զենք գործադրելով պաշտոնեական լիազորությունները գերազանցելուն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով։ Դավիթ Կացարավան ճանաչվել է տուժող, սակայն Հատուկ քննչական ծառայությունը մինչ օրս ոչ ոքի չի ձերբակալել։
Հուլիսի 5-ին տեղի ունեցած դատական նիստում Դավիթ Քացարավայի դեմ ցուցմունք են տվել ոստիկանության երկու աշխատակից։ Նրանցից մեկը՝ Բիձինա Ժամերաշվիլին, ասել է, որ Քացարավան հատուկ ջոկատի աշխատակիցներին ռուս ստրուկներ է անվանել, «հայհոյել է օրենքը», և հատուկ ջոկատայինները նրան ձերբակալել են «անհրաժեշտ պահին»։
