Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մեկ ամսով կասեցրել է ռուսական քարոզչական «Սպուտնիկ»-ի (Sputnik Արմենիա) հաղորդումները հեռարձակող «Տոսպա» ռադիոկայանի հեռարձակման լիցենզիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Ռադիոկայանի դեմ վարչական վարույթը սկսվել է դեկտեմբերի 17-ին՝ Տիգրան Քեոսայանի հեղինակային «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո։ Քեոսայանը ռուսական քարոզչական հեռուստաընկերության RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն է։
Կազմված արձանագրության համաձայն՝ Քեոսայանը ծաղրական ու նվաստացուցիչ արտահայտություններով է անդրադարձել Հայաստանին ու նրա ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Հանձնաժողովի տեղեկություններով՝ եթերի ընթացքում հնչել են նաև օրենքով արգելված գործողությունների կոչեր։
«Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ Քեոսայանը հաղորդման մեջ մի շարք կոշտ ու քննադատական գնահատականներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, մեղադրել նրան դավաճանության մեջ ու հարցրել՝ իսկապես կարծո՞ւմ է, որ այս դավաճանությունից հետո ողջ կմնա։ Ինչպես գրում է «Սպուտնիկ»-ը, հանձնաժողովը հենց այս խոսքերն է համարել բռնության կոչ։
Հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերը ներկայացնելիս նշվել է, որ «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ: Այս մասով հանձնաժողովը ռադիոկայանին տուգանել է մոտ 1200 դոլարով։
Ռադիոկայանի իրավաբան Սիմոն Ֆարմանյանը համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, ինչպես նա է ասել «Սպուտնիկ»-ի հետ զրույցում, եթե այսպես շարունակվի՝ Հայաստանում կհասնեն գրաքննության։
«Ասում են, որ Քեոսայանը թույլ է տվել հեգնական արտահայտություններ՝ նվաստացնելով երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, բայց նրա խոսքերի հասցեատերը կոնկրետ սուբյեկտ էր։ Այստեղ ազգային պատվի հարց չկա և սուբյեկտի որոշելիքն է՝ իր համար վիրավորական է եղել, թե ոչ, նա կարող է հայց ներկայացնել քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում։ Կամ, իբր Արման Աբովյանն իր հաղորդման մեջ սուտ տեղեկություններ է տարածել, բայց այստեղ էլ իր անձնական կարծիքն է հայտնել»,- ասել է փաստաբանը։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում լարվել են։ Երևանը Մոսկվային և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մեղադրում է Լեռնային Ղարաբաղում անգործության մեջ։
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայկ Հարությունյանն ասել էր, որ ռուսական լրատվամիջոցները «հիբրիդային պատերազմ» են մղում Հայաստանի դեմ։ Նա ռուսական հեռուստաալիքների «ամենավատ» քարոզիչների թվում էր նշել ծագումով Հայաստանից Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանին։
Հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը, չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին, վավերացրեց Միջազգային քրեական դատարանի, նույն ինքը՝ Հաագային դատարանի կողմից հիմնված «Հռոմի կանոնադրությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանը պարտավորություն կունենա ձերբակալել Պուտինին, եթե նա մուտք գործի այս երկրի տարածք։