Հայաստանի իշխանությունը առաջին անգամ հայտարարել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է իր ինքնիշխան տարածքից միջանց տալ Ադրբեջանին, ինչպես նաև միանալ ռուս-բելառուսական Միութենական պետությանը։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
Դեկտեմբերի 26-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանրային հեռուստատեսության եթերում ասել է, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունենում Հայաստանի վրա ճնշումների համատեքստում: Ըստ Գրիգորյանի, սա է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամի պատճառը, որը ակնահայտ է դարձել վերջերս։
«Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է»,- ասել է Գրիգորյանը։
Հաղորդավարի հարցին, թե միջանցքի՞ համար է արվում այս ամենը, ԱԽ քարտուղարը պատասխանել է.«Այդ թվում: Այսինքն՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի համար։ Բնականաբար, ամբողջ ճնշումը սրանով է պայմանավորված»։
Բացի այդ, Արմեն Գրիգորյանն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը։
«Բնական է, որ Հայաստանի վրա ճնշումը գալիս է նաև սրանից, և ամեն անգամ, երբ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը դիմադրում են դրան, ստանում է մեկ այլ տեսակի ճնշում՝ ռազմական ուժի տեսքով»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ըստ Սահմանադրության, Հայաստանն ինքնիշխան պետություն է, մնում է այդպիսին և ինքնիշխանության պաշտպանությունը Հայաստանի գործող իշխանության առաքելությունն է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն արձագանքել է հայ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի ասածը ճիշտ չէ, և նրա հայտարարությունը «կարելի է սադրիչ համարել»։
Լաչինի միջանցքն արդեն 16 օր արգելափակված է: «Кавказский узел»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանցի ակտիվիստները փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են առանց Հայաստանի հետ տրանսպորտային կապի։ Ադրբեջանցի ակտիվիստները ռուս խաղաղապահներին խնդրում են թույլ տալ իրենց հսկել ոսկու և պղնձի հանքավայրերը: Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ մայրուղով քաղաքացիական մեքենաների տեղաշարժը թույլ չեն տալիս ոչ թե ակտիվիստները, այլ ռուս խաղաղապահները։ Միաժամանակ Ադրբեջանը բացառել է Ղարաբաղի շրջափակումը։ Դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի բնակիչները հանրահավաք են անցկացրել և ռուս խաղաղապահներից պահանջել են ապաշրջափակել երթևեկությունը։
Դեկտեմբերի 27-ին, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Դռնփակ հանդիպումից առաջ Փաշինյանն ասել է, որ գլխավոր և ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն է։
«Ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։ Ուզում եմ քննարկել այս իրավիճակը և հնարավոր տարբերակները»,- ասել է ՀՀ վարչապետը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով վերջ է դրվել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին։ Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լաչինի միջանցքի երկայնքով՝ առնվազն հինգ տարի ժամկետով։ Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ապահովի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը միջանցքի երկու ուղղություններով։