Հայ-ադրբեջանական սահմանին, Լաչինի միջանցքի մոտակայքում տեղի ունեցած բախման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։ Կողմերը միմյանց մեղադրում են կրակ բացելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ «հայկական կողմի սադրանքը ճնշելիս» զոհվել է երեք զինծառայող, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է չորս զոհի և վեց վիրավորի մասին։
Սահմանին կրակոցները տեղի են ունեցել ապրիլի 11-ի ցերեկը։ Ըստ Հայաստանի իշխանությունների՝ հայ զինվորականները գտնվել են Հայաստանի տարածքում՝ Տեղ գյուղի մոտ, որը գտնվում է Ադրբեջանի Լաչին քաղաքի մերձակայքում՝ մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա։ Իր հերթին, Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել Լաչինի մերձակայքում՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Լարվածությունը պահպանվում է Լաչինի միջանցքի երկայնքով, որտեղով անցնում է Հայաստանը և հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը։ Միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից:
Բացի այդ, Լաչինի միջանցքն արդեն չորս ամիս է, ինչ արգելափակված է ադրբեջանցի ակտիվիստների կողմից։ Փետրվարի վերջին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի իշխանություններին հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և բեռների անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ շրջափակումը կարող է հանգեցնել հումանիտար աղետի։
