Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հաագայի դատարանը փետրվարի 22-ին որոշում է կայացրել, որ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտի և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան է դիմել 2021 թվականի սեպտեմբերին։ Գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից աասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտմանը։ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանը միջնորդել է դատարանին՝ կիրառել ժամանակավոր միջոց։ Հայաստանի իշխանություններն ասում են, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։
«Դատարանն այս որոշմամբ փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ: Այսպիսով, Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին։ Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը» - ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Ադրբեջանի կառավարությունն Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի ականապատումն ու ականների տեղափոխումը։ Դատարանը չի բավարարել Ադրբեջանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը։ Դատարանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը համապատասխան ապացույցներ չի ներկայացրել։
Լաչինի միջանցքն արդեն երկու ամսից ավելի արգելափակված է ադրբեջանցիների կողմից, որոնք իրենց էկոակտիվիստ են անվանում։ Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալներով՝ շրջափակումը տարածաշրջանում սննդամթերքի և բժշկական պարագաների խիստ պակաս է առաջացրել։ Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով ժամանակավորապես փակվել են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ հաճախում է մոտ 27 000 երեխա։ Վիճակը հատկապես ծանր է տարեցների և հաշմանդամների, խրոնիկական խնդիրներ ունեցող հիվանդների համար։ Բժշկական սարքավորումների բացակայության պատճառով վտանգված է նաև հղի և ծննդաբերող կանանց առողջությունը։
«Ադրբեջանի կառավարությունը միջազգայնորեն ճանաչել է ինքնիշխանությունը այդ տարածքների նկատմամբ և վերահսկում է այն տարածքը, որտեղ տեղի է ունենում շրջափակումը։ Ադրբեջանի պարտականությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սննդամթերքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների և դեղամիջոցների հասանելիությունը: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը հանձնարարված է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը:
Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել ճանապարհը և վերջ դնել հումանիտար ճգնաժամին։