Հայաստանի կառավարության տվյալներով՝ Ղարաբաղից տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 93 000 բռնի տեղահանված: Այսպիսինն է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 29-ի ժամը 16:00-ի տվյալները։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան այս թիվը 66 հազար էր։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհին մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղում ապրում էր 120 հազար մարդ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Էթնիկ հայերը լքում են տարածաշրջանը այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական գործողության արդյունքում հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Ղարաբաղում բնակվող հայ բնակչությունը ենթարկվում են «էթնիկ զտումների»։

«Նման տագնապալի տեսակետները, բացի սեպտեմբերի 21-ի Հայաստանի վարչապետի հայտարարությանը հակասելուց, որում նա ասում էր, որ Ադրբեջանի կողմից հայ բնակիչների համար վտանգ չկա, նաև խաթարում են հումանիտար աջակցության և վերաինտեգրման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերը, և Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության հեռանկարները:

Հայաստանի ղեկավարությունն անտեսում է այն փաստը, որ Ադրբեջանի կենտրոնական կառավարական կառույցներն անմիջապես սկսել են իրականացնել անհրաժեշտ մարդասիրական օգնության միջոցառումները և բավարարել Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության հրատապ կարիքները։

Վարչապետ Փաշինյանը քաջատեղյակ է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հեռանալն իրենց անձնական և անհատական ​​որոշումն է և կապ չունի բռնի տեղահանման հետ։ Եթե ​​հայ բնակչության մի մասը չի ցանկանում ապրել Ադրբեջանի օրենսդրության և լիազորությունների շրջանակներում և ենթարկվել դրան, մենք չենք կարող ստիպել նրանց դա անել։ Ընդհակառակը՝

կոչ ենք անում հայ բնակչությանը չլքել իրենց բնակության վայրը և դառնալ բազմազգ ադրբեջանական հասարակության մի մասը»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Reuters գործակալությունը, վկայակոչելով «բարձրագույն դիվանագետին», հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 200 հոգու ցուցակ է կազմել, որոնց ցանկանում է ձերբակալել տարբեր հանցագործությունների մեղադրանքով։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին պետնախարար, միլիարդատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանին, երբ նա Հայաստանին կապող Լաչինի միջանցքով հեռանում էր Լեռնային Ղարաբաղից։ Վարդանյանը տեղափոխվել է Բաքու և նրա նկատմամբ երեք ծանր մեղադրանքներ է առաջադրվել՝ ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբավորում ստեղծելու և դրա գործունեությանը մասնակցելու, Ադրբեջանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու համար։

Ղարաբաղի դե ֆակտո նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ինքը ներառված է Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը հետաքննության համար իրենից պահանջել է ժամանել Բաքու, ինչին ինքը համաձայնել է։

Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել է 170 դի և մարմնի մասունք։ Վիրավորվել է 290 մարդ։

Սեպտեմբերի 28-ին, չճանաչված հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական ​​կառույցներն ու կազմակերպությունները, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» (Արցախ) դադարեցնելու է գոյությունը: Ըստ հրամանագրի երկրորդ պարբերության՝ Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ նրանք, ովքեր ներկայումս գտնվում են նրա սահմաններից դուրս, պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին և ինքնուրույն և անհատապես որոշեն՝ մնալ կամ վերադառնալ Ղարաբաղ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):