Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կրկնել է, որ Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Իրավիճակը ծանր է, մեր իրավիճակն էլ է ծանր»,- ի պատասխան հայրենակիցների հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Ուկրաինայի հարցում, պատասխանել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որն ընդունվել է Խորհրդային Միության 13 հանրապետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից, պետք է հիմք հանդիսանա երկրների անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման համար։
«Մենք ճանաչում ենք Ալմաթիի հռչակագիրը, բայց դա միայն մեզ չի վերաբերում։ Ի դեպ, դրա նախաձեռնողներն են Ռուսաստանն ու Ուկրաինան։ Մենք կարծում ենք, որ Ալմաթիի հռչակագիրը հիմք է հանդիսանում հանրապետությունների անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման համար։ Մեր տրամաբանությամբ նույնը պետք է լինի Ուկրաինայի դեպքում, քանի որ այս փաստաթուղթը վերաբերում է բոլորիս։ Եթե մենք քանդում ենք այն, ապա ամեն ինչ կործանում ենք։
Ես արդեն ասել եմ, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է։ Ես սա առաջին անգամ ասել եմ երկու տարի առաջ, և մենք ցավում ենք, որ չենք կարող ազդել այս իրավիճակի վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է»,- ասել է Փաշինյանը։
Ռուսաստանն ու Հայաստանը երկար տարիներ դաշնակիցներ են, Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա, սակայն վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները վատթարացել են։ Հայաստանը միացել է Հաագայի դատարանին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար։ Սա նշանակում է, որ եթե Պուտինը գնա Հայաստան, նրան պետք է ձերբակալեն։