Հայկական լրատվամիջոցները գրում են սահմանամերձ Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Civilnet-ի

Հայկական որոշ լրատվամիջոցներ, որոնցից մի քանիսը քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, արդեն մի քանի շաբաթ է, ինչ լուրեր են տարածում վրաց-հայկական սահմանին գտնվող Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու մասին։ Այս թեման ակտիվացավ նաև Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի Երևան կատարած այցից հետո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Փետրվարի 26-ին Yerkir.am-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ «վերջերս լուրեր են տարածվել, որ Հայաստանի և Վրաստանի բարձր մակարդակի շփումների ընթացքում Փաշինյանը ակտիվացրել է Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները և որոշ տարածքներ է զիջել նաև Վրաստանին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստան-Վրաստան սահմանին գտնվող Ջիլիզա (ՀՀ Լոռու մարզի Ալավերդի շրջան) գյուղի հարակից տարածքներին»։

Այս հարցով մարտի 5-ին հաղորդում է պատրաստել նաև Ալավերդի հեռուստաընկերությունը։ «Անկյուն+3»-ի տեղեկություններով՝ Ջիլիզա գյուղի բնակիչ Ալբերտ Լալայանը տասն օր առաջ տեղեկացել է, որ իր տունն ու օժանդակ շինությունները անցել են Վրաստանի տարածք։

«Վերջերս «Յանդեքս» որոնողական համակարգը իմ տան գտնվելու վայրը ցույց է տալիս Վրաստանի տարածքում։ Մինչև փետրվարի 26-ը «Յանդեքս»-ով իմ տունը Հայաստանի տարածքում էր։ Նախկինում Վրաստանին անտառի մի հատված են տվել, հիմա սա արդեն իմ տանն է վերաբերում։ Եթե ​​ձայն չհանեմ, նշանակում է՝ համաձայն եմ»,- հաղորդման ընթացքում ասում է Լալայանը։

Նրա տեղեկություններով՝ Ջելիզա գյուղում, որը սահմանակից է Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղին, նախկինում ապրել է 32 ընտանիք, իսկ այժմ մնացել է երեքը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հաստատել Ջիլիզայի «հանձնումը» Վրաստանին։ Գերատեսչությունից Yerkir.am-ին գրավոր հայտնել են, որ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները:

«Գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում»,- ասված է ԱԳՆ-ի փետրվարի 20-ի նամակում։

Ջիլիզայի վարչական շրջանի ղեկավար Մհեր Վարդանյանն ասել է, որ տիրապետում է միայն ԶԼՄ-ների տարածած ոչ պաշտոնական տեղեկությանը։

«Վրաստանի՝ նման հավակնություններ ունենալու մասին իսկապես խոսք չի եղել։ Մենք տարիներ շարունակ այստեղ ենք ապրում, գիտենք մեր սահմանը։ Չգիտեմ՝ ինչ կփոխվի, եթե սահմանազատում լինի։ Ոչ ոք չի թողնի իր տունը, հողը։ Սա Հայաստանի տարածքն է և այդպես էլ կմնա»,- «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է Վարդանյանը։

Մարտի 25-ին Երևանում կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը։ Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունը։

Հայաստանի հետ Վրաստանի սահմանի երկարությունը 224 կիլոմետր է, որի մի մասը համաձայնեցված չէ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։