Հայկական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սկսվել է Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ ծովային փոխադրումներ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկություններով՝ ծովային փոխադրումներ են սկսվել Բաթումի-Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղությամբ։ Ըստ լրատվականի՝ Հայաստանի կառավարության կողմից ընտրված C&M INTERNATIONAL ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում պետական ​​սուբսիդիաներով, որպեսզի գործարարների համար այն ավելի մատչելի լինի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

C&M INTERNATIONAL ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Բաթումիից Նովոռոսիյսկ (Կրասնոդարի մարզ) արդեն երկու անգամ բեռներ են փոխադրվել։

«Այսօրվա դրությամբ մեր նավը կարող է տեղափոխել 350 կոնտեյներ։ Ապրիլի 18-ին մենք առաջին բեռնափոխադրումը բարեհաջող կատարել ենք։ Նախատեսում ենք այնպես անել, որ շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում իրականացվի  Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Պահանջարկին զուգահեռ կարող ենք ավելացնել փոխադրումների քանակը 2 կամ 3 անգամ, որքան անհրաժեշտ կլինի։ Հիմա ամենակարևորը շաբաթը մեկ անգամ կանոնավոր, կայուն փոխադրում իրականացնելն է»,- ասել է Դավիթ Իլոյանը։

C&M INTERNATIONAL ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ բեռնափոխադրումների այս տարբերակը բավական ձեռնտու կարող է լինել բազմաթիվ գործարարների համար։ Բեռները սահմանված տեղ են հասնում 20-24 ժամվա ընթացքում։ Ճանապարին խնդիրներ չեն լինում, գործարարները կարող են վստահ լինել, որ իրենց գործընկերներին ապրանքը ժամանակին կհասնի։

«Մենք կարողանում ենք բեռնափոխադրումների համար երաշխավորել կայուն ժամկետներ և կայուն գներ, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ ցամաքային ճանապարհով բեռը տեղափոխելու պարագայում։ Մեծ հոսքերի ժամանակ Վերին Լարսի թողունակությունը բավարար չէ, անընդհատ ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Արտահանողները կամ ներմուծողներն իրենց ապրանքները չեն կարողանում գործընկերներին ժամանակին մատակարարել։ Ծովային ճանապարհի պարագայում նման խնդիրներ չեն լինելու։ Մենք ունեինք այդ մեկ ճանապարհը՝ Վերին Լարսը, այսօր արդեն երկրորդ ճանապարհն ունենք»,-ասել է ընկերության տնօրենը՝ հավելելով, որ եթե բեռնափոխադրումների մի մասը ծովային ճանապարհով իրականացվի, ապա կթեթևանա նաև Վերին Լարսի հոսքը, արդյունքում զբոսաշրջիկներն ավելի հեշտությամբ կտեղաշարժվեն։

Ինչ վերաբերում է փոխադրման գնային քաղաքականությանը, Դավիթ Իլոյանը նշել է, որ իրենք կարող են առաջարկել կայուն գին ամբողջ տարվա համար։

2022 թվականի օգոստոսին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ նախատեսվում է լաստանավային հաղորդակցություն սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը հնարավորություն կտա բեռնափոխադրաումներ իրականացնել դեպի Հայաստան։ Այն ժամանակ խոսվում էր Փոթիի նավահանգստից Կրասնոդարի երկրամասում գտնվող «Կավկազ» նավահանգիստի ուղղության մասին։

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը այս հարցով պարզաբանել է, որ Վերին Լարսի անցակետի գերբեռնվածության պատճառով Հայաստանի կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել է դիտարկել ծովային տրանսպորտը որպես այլընտրանք Լարսին, որը Հայաստան կտեղափոխի սննդամթերք, փչացող նյութեր և այլ ապրանքներ։

«Հայաստանի Հանրապետությունը, որը չունի ելք դեպի ծով, ավանդաբար օգտվում է վրացական նավահանգիստներից, իրականացնում է միջազգային առևտուր։ Այս առումով հատկանշական է, որ Վրաստանը «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» միջազգային կոնվենցիայի անդամ է։ Համաձայն այս կոնվենցիայի՝ դեպի ծով ելք չունեցող պետությունները պետք է ազատ ելք ունենան դեպի ծով և լինեն ափամերձ պետությունների հետ հավասար պայմաններով՝ դեպի ծով ազատ ելքը օգտագործելու համար»,- հայտարարել է վրացական կողմը։

Այսօր հայկական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությանն ի պատասխան՝ ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնել է, որ Նովոռոսիյսկ-Բաթումի բեռնափոխադրում իրականացվել է, սակայն դրանք կանոնավոր բնույթ չեն կրում։

«Ապրիլ ամսին Պալաուի դրոշով լողող Haci Musa Ucak (IMO 9128544) նավը իսկապես երկու կոմերցիոն փոխադրում է իրականացրել Նովոռոսիյսկի և Բաթումիի միջև։ Հարկ է ընդգծել, որ սա կանոնավոր բեռնափոխադրում չէ, և ամբողջովին կոմերցիոն բնույթ ունի, որն իրականացվում է համակարգված։ Նշված նավը պատկանում է մի ընկերության, որը պատժամիջոցների ցուցակում ներառված չէ, և կրկին նախատեսում է իրականացնել կոմերցիոն բեռնափոխադրումներ։ Ինչ վերաբերում է բեռին, ապա այն ամբողջությամբ տարանցիկ է և նախատեսված է Հայաստանի Հանրապետության համար»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Գործակալությունը նշում է, որ եթե նավը կամ նրա սեփականատերը լինեն պատժամիջոցների ցանկում, ապա չի նրանց մուտքը վրացական նավահանգիստներ կարգելվի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):