Կրթության գիտաշխատող, պրոֆեսոր Գիորգի Գախելաձեն, ում ընտանիքը, ոստիկաններն ու կամավորները վեց օր է՝ փնտրում էին, մահացած է հայտնաբերվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Գիոն այլևս չկա։ Մեր պատմությունն ավարտված է»,- Facebook-ում գրել է Գիորգի Գախելաձեի կինը՝ Իրմա Մալացիձեն։
Գիորգի Գախելաձեի մարմինը հայտնաբերվել է Կրիայի լճի շրջակայքում։ Այս պահին այնտեղ քրեական ոստիկանությունն է աշխատում։ Հայտնի չէ, թե ինչն է դարձել պրոֆեսորի մահվան պատճառը։
57-ամյա Գիորգի Գախելաձեն հունիսի 19-ին դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նրա հեռախոսը միացված է եղել մինչև երեկոյան ժամը 10-ը, և այդ ընթացքում ազդանշանը ֆիքսվել է Վակեի այգու տարածքում։
«Ոստիկանությունը տեսաապացույց է վերցրել։ Օրվա առաջին կեսին Գիորգին մտել է Վակեի այգու մոտ գտնվող դեղատուն, գնել ասպիրին, ապա խանութից ծխախոտ և ալկոհոլ է գնել, որից հետո շարունակվող տեսանյութում երևում է, թե ինչպես է նա մտնում Վակեի այգի։ Այդ օրը ժամը երեքին Վակեի այգում տեսախցիկներն անջատված են եղել, Վակեի այգում ավելի քան 120 տեսախցիկ կա, ու նրան հետևելն անհնարին դարձավ։ Սակայն հեռախոսի ազդանշանից մենք գիտեինք, որ Գիորգին այս տարածքում է եղել»,- ասել է մահացածի եղբայրը՝ Լևան Գախելաձեն։
Այս օրերի ընթացքում Գիորգի Գախելաձեին որոնել են քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Կրիայի լճի տարածքում։ Ներքին գործերի նախարարությունն ապօրինի ազատությունից զրկելու հոդվածով քրեական գործ է հարուցել։
