Հոկտեմբերի 19-ին Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները, որոնք լրատվամիջոցների վերահսկողության բարձր ռիսկեր են առաջացնում։ Հասարակական կազմակերպությունները կոչ են անում Վրաստանի նախագահին վետո դնել օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք պարունակում են գրաքննության և քննադատող լրատվամիջոցների պատժի սպառնալիքներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում՝ առանց հանրային քննարկման ընդունել է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները։ Պատգամավորների մեծամասնության ներկայացրած փոփոխությունների համաձայն, եթե այժմ ԶԼՄ-ն ինքն է քննարկում մասնագիտական չափանիշների խախտումների վերաբերյալ բողոքները, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ատելության խոսքի և անպարկեշտության հարցերը քննարկելու իրավասությունը և համապատասխան պատժամիջոցներ կիրառելու իրավասությունը կտրվի Հաղորդակցության կարգավորող հանձնաժողովին։ Այս պատժամիջոցները կարող են լինել նախազգուշացում, տուգանք, լիցենզիայի/լիազորման կասեցում: Հաղորդակցության հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում, սակայն լրատվամիջոցների ղեկավարներին անհանգստացնում է Հաղորդակցության հանձնաժողովի քաղաքականացվածությունը և իշխող կուսակցության հետ սերտ կապերը, ինչպես նաև դատարանի նկատմամբ ցածր վստահությունը։
Նշենք, որ օրինագծի նախնական տարբերակը վերաբերում էր միայն ատելության խոսքի կարգավորմանը։ Օրենքի նախագծում առաջին ընթերցումից հետո ավելացվել է անպարկեշտության կարգավորման հարցի տեղափոխումն ինքնակարգավորման ոլորտից կարգավորման ոլորտ։ Այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ խորհրդարանում քննարկվում էր նախագահի իմփիչմենթի հարցը, և ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս հարցի վրա։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները բացատրում է եվրոպական դիրեկտիվներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ «Նախագիծը մշակվել է Եվրահանձնաժողովի հետ շփման արդյունքում, և այն գրվել է բառ առ բառ այնպես, ինչպես հաղորդվել է Եվրահանձնաժողովի կողմից»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքերով, օրինագիծն արտացոլում է Եվրոպական խորհրդի առաջարկությունները, հետևաբար, դրա ընդունումը կկատարի Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականը, ըստ որի՝ օրենսդրական մակարդակում կստեղծվի ահաբեկչության հրահրման և ատելության խոսքի տարածման կանխարգելման արդյունավետ մեխանիզմ և 12 կետից բաղկացած ծրագրի 7-րդ կետը կհամարվի կատարված։
«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը կարծում է, որ «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները մասնավորապես ընդլայնում են Հաղորդակցության հանձնաժողովի լիազորությունների շրջանակը՝ միջամտելու հեռարձակողների հաղորդումների բովանդակությանը և մեծացնում վերահսկողություն և գրաքննություն սահմանելու վտանգը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը նշում է, որ օրենքը չի կարող ապահովել այն նպատակի իրագործումը, որի համար թույլատրված է ատելության խոսքի և անպարկեշտության իրավական կարգավորումը զարգացած ժողովրդավարական երկրներում, և այն կարող է պատժիչ լծակ դառնալ քննադատական լրատվամիջոցների դեմ։ Այդ իսկ պատճառով հասարակական կազմակերպությունները նախագահին կոչ են արել վետո դնել օրենսդրական փոփոխությունների վրա։
Ըստ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության, «անպարկեշտություն» հասկացությունը հրահանգի մաս չի կազմում և այն կարգավորելու կարիք չկա։
Խորհրդարանի ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքերով, եթե Եվրահանձնաժողովը պաշտոնապես տեղեկացնի իրենց, որ անպարկեշտություն հասկացությունը եվրոպական հրահանգի մաս չէ և կարիք չկա կարգավորել, ապա այն կհանվի օրենքից։
