Հերոսների հրապարակում և հարակից տարածքում ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 23 հոգու։ ՆԳՆ-ն նրանցից յուրաքանչյուրին մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։ Բերման ենթարկվածներից ոմանք խոսում են ոստիկանների ոչ պատշաճ վերաբերմունքի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Արդար ընտրությունների» փաստաբան Թեոնա Կիլաձեի խոսքով՝ նրա պաշտպանության տակ գտնվող չորս անձինք տեղափոխվել են Դիղոմիի մեկուսարան։ «Չորսն էլ ձերբակալվել են Հերոսների հրապարակում։ Նրանցից երկուսին թույլ չեն տվել զանգահարել ընտանիքի անդամներին։ Նրանցից մեկը ծեծի է ենթարկվել՝ ձերբակալվելուց հետո մեքենայում բռնության է ենթարկվել բարձրաստիճան ոստիկանի կողմից։ Նա վնասվածքներ ունի դեմքի և կոկորդի հատվածում, հագուստը պատռված է։ Նրանք չեն դիմադրել, խուլիգանություն ու վիրավորանք չի եղել նրանց կողմից»,- ասում է փաստաբանը։
Ձերբակալվածներից մեկը մեղադրում է պարեկային ոստիկանության վարչության պետի տեղակալ Գոգա Մեմանիշվիլիին, ով անմիջական մասնակցություն է ունեցել Հերոսների հրապարակում քաղաքացիների ձերբակալությանը։ Ձերբակալվածի շահերը պաշտպանում է «Վրաստանի իրավունքների» փաստաբան Լաշա Տկեշելաձեն։
«Նա նշում է, որ Գոգա Մեմանիշվիլին ուղղակիորեն հայհոյել է իրեն ու գոռացել, որ ձերբակալեն իրեն։ Այս մարդիկ ապօրինի են բերման ենթարկված։ Նրանցից մեկը նշում է, որ երբ իրեն նստեցրել են մեքենան, ու նա արդեն ձեռնաշղթաներով է եղել, ոստիկանն իջեցրել է գլուխն ու հարվածել։ Դրանից հետո նրանց հարվածել են նաև մյուսները»,- ասել է Լաշա Տկեշելաձեն։
Մայիսի 3-ի առավոտյան Հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Դիղոմիի և Ավճալայի մեկուսարաններում գտնվող 10 կալանավորների, նաև շարունակում են պարզել մյուս կալանավորների գտնվելու վայրը։ Օմբուդսմենի խոսքով՝ ոչ պատշաճ վերաբերմունքի և ուժի գերազանցման մասին տեղեկությունները կտրամադրվեն հատուկ քննչական ծառայությանը։
Հայտնի է, որ ձերբակալվածների թվում են երաժիշտներ Սանդրո Կերաուլին՝ «Քվեմեխի» խմբի անդամ և Միխո Կալանդարիշվիլին՝ Bedford Falls խմբի անդամ։
Ի նշան ռուսական օրենքի դեմ բողոքի՝ մայիսի 2-ին խաղաղ ցուցարարները հավաքվել էին Հերոսների հրապարակում և մի քանի ժամով դադարեցրել էին երթևեկությունը։ ՆԳՆ աշխատակիցները բազմիցս փորձել են բացել ճանապարհը, ինչի ժամանակ մի քանի քաղաքացիներ ձերբակալվել են։
Հերոսների հրապարակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ուշ գիշերին առնվազն 10 հոգի հարձակվել են երիտասարդների վրա և ֆիզիկական բռնություն են գործադրել տուն վերադարձող ցուցարարների նկատմամբ։ «Վրաստանի լուրերը» ամբողջ օրը փորձում էր տեղեկություն ստանալ, թե արդյոք ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել և ձերբակալել հարձակվողներին, որոնցից մի քանիսն արդեն պարզվել են հարձակման տեսագրությունից։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հարցերին դեռ չեն պատասխանել։
Ապրիլի 15-ից ոստիկանությունը ձերբակալել է ընդդեմ ռուսական օրենքի անցկացվող ցույցերի 100-ից ավելի մասնակիցների։ Միայն ապրիլի 30-ի հանրահավաքին ձերբակալվել է 63 մարդ։