Ռուսական օրենքի դեմ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 63 մարդ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանի մոտ ռուսական օրենքի դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկվել 63 մարդ։ ՆԳՆ-ն նրանց մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում նաև քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակմանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով՝ ցույցի մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա և փորձել ճեղքել շղթաները։

«Ակցիան ամբողջությամբ բռնի բնույթ է ստացել։ Բոլորս լավ տեսանք, թե ինչպես ցուցարարները դիմակայեցին ոստիկաններին։ Նրանց նկատմամբ ֆիզիկական և բանավոր բռնության են կիրառել, իրավապահների ուղղությամբ նետել տարբեր ծանր իրեր, այդ թվում՝ քարեր, շշեր։ Բռնի գործողությունների արդյունքում տուժել է վեց ոստիկան, որոնք տեղափոխվել են կլինիկաներ՝ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Դարախվելիձեն։

Ըստ ՆԳ փոխնախարարի, հասարակական կարգը վերականգնելու և իրավիճակը լիցքաթափելու նպատակով, ժամը 22:15-ի սահմաններում ոստիկանությունը հաջորդաբար սկսել է այսպես կոչված պղպեղի սփրեյի, արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների օգտագործում: Դարախվելիձեն պնդում է, որ դա տեղի է ունեցել նախազգուշացումից հետո, ինչը երեկ երեկոյան հանրահավաքի մասնակիցները հերքել են։

«Իրավապահների կողմից հատուկ միջոցի՝ պղպեղի սփրեյի կիրառումից հետո իրավիճակը քիչ թե շատ կայունացավ, սակայն ցուցարարների գործողությունները շուտով կրկին վերածվեցին բռնության։

ՆԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարությունից, ինչպես նաև հանրահավաքի մասնակիցների՝ տեղում հատուկ ձայնով նախազգուշացումից հետո, ժամը 23։40-ի սահմաններում, անօրինական գործողությունները կանխելու և օրենքն ու կարգը վերականգնելու նպատակով, հատուկ առաջադրանքների վարչության աշխատակիցները այլ հատուկ միջոցների հետ մեկտեղ կիրառել են նաև ջրցան մեքենա։

Բռնի գործողությունները Ռուսթավելիի պողոտայում և խորհրդարանի հարակից տարածքներում շարունակվել են մի քանի ժամ, ինչի պատճառով ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել հատուկ միջոցներ կիրառել»,- ասել է Դարախվելիձեն։

Ներքին գործերի նախարարությունը նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին է մեղադրում բռնի գործողությունների մեջ։ Ինչպես ասում է ՆԳ փոխնախարարը, «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին «ոստիկանների գործունեությանը միջամտելու նպատակով ներխուժել է ոստիկանական շղթա, դիմադրություն ցույց տվել, որի ժամանակ վիրավորվել է»։

Ապրիլի 30-ին խորհրդարանի լիագումար նիստին ռուսական օրենքի երկրորդ ընթերցման քննարկմանը զուգահեռ Թբիլիսիում ակցիա է տեղի ունեցել։ Քաղաքացիները փակել են Ռուսթավելիի պողոտան, իսկ նրանց մի մասը տեղափոխվել է խորհրդարանի մուտքերի մոտ, որտեղից նիստից հետո պետք է դուրս գային ռուսական օրենքի հեղինակ և աջակից «Վրացական երազանքի» պատգամավորները։ Հատուկ հանձնարարությունների վարչության և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ցուցարարներին հեռացրել են տարածքից։ Խաղաղ ցույցը ցրելու համար օգտագործվել է պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Իրավապահները նաև ֆիզիկական բռնության են ենթարկել երիտասարդներին։ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ հատուկ ջոկատայինները իրեն ծեծի են ենթարկել։ Նրա քթի ոսկորներները և ատամները կոտրվել են, վնասվել է նաև աչքը։

Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ հանրահավաքը խաղաղ է անցել, և ներքին գործերի նախարարության կողմից ուժի կիրառման հիմք չկար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):