Այսօր՝ հունիսի 20-ին, Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց, իսկ Բաթումիում՝ Եվրոպայի հրապարակում, տեղի կունենան հանրահավաքներ՝ «Հիշենք Գավրիլովի գիշերը» կարգախոսով։ Ակցիայի կազմակերպիչը «Դափիոնի» երիտասարդական շարժումն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Շարժման առաջնորդներից մեկի՝ Զվիադ Ցեցխլաձեի խոսքով՝ «Գավրիլովի գիշերից» տուժածները ելույթ կունենան խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքին, որից հետո տեղի կունենա երթ։ Ակցիան կմեկնարկի ժամը 19:00-ին։
5 տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Ուղղափառության միջազգային ասամբլեայի նիստը, որի շրջանակներում Վրաստան էր ժամանել ՌԴ Դումայի պատգամավոր և ասամբլեայի նախագահ Սերգեյ Գավրիլովը։ Նա Վրաստանի խորհրդարանում զբաղեցրեց խորհրդարանի նախագահի աթոռը և ռուսերենով դիմեց վեհաժողովի պատվիրակներին։
Այս փաստը հասարակական մեծ բողոքի և բազմահազարանոց ցույցի պատճառ դարձավ, ինչի պատճառով Գավրիլովը և ռուսական պատվիրակության մյուս անդամները ստիպված եղան լքել Վրաստանը։
Օրենսդիր մարմնի դիմաց հավաքված ցուցարարները պահանջում էին այն ժամանակվա խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը, ինչպես նաև պահանջում էին 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացնել համամասնական ընտրակարգով։
Ավելի ուշ ընդդիմության առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել մտնել խորհրդարանի շենք և գրավել այն, որից հետո իրավապահները սկսել են ցրել հանրահավաքը։ Ներքին գործերի նախարարությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ, մեծ քանակությամբ արցունքաբեր գազ և տարբեր տեսակի ռետինե փամփուշտներ։ Հրապարակվեցին տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են թիրախավորած կրակում հանրահավաքի մասնակիցների վրա։ Պաշտոնական տվյալներով՝ հոսպիտալացվել է 240 մարդ, որոնցից 80-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Վնասվածքների պատճառով 18-ամյա Մակո Գոմուրին և 31-ամյա Գիորգի Սուլաշվիլին կորցրել են աչքը։ Վիրավորվել են նաև ավելի քան 30 լրագրողներ։
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՆԳ նախարարությունը հասարակական կարգը խախտելու և իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար ձերբակալել է ընդհանուր առմամբ 342 անձի։
Բողոքի ակցիաների պատճառով Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց խորհրդարանի նախագահի պաշտոնից, իսկ Վրաստանում վեհաժողովի անցկացման նախաձեռնող, «Վրացական երազանքի» պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին վայր դրեց պատգամավորական մանդատը։ Ինչ վերաբերում է այն ժամանակվա ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, ապա նա երեք ամսից դարձավ վարչապետ և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2021 թվականի փետրվարը, որից հետո հրաժարական ներկայացրեց։
2024 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 20-ի հանրահավաքի գործով հայտնաբերել է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքի ընթացակարգային խախտում և Վրաստանին պարտավորեցրել է տուժածներին վճարել ընդհանուր առմամբ 153 600 եվրո բարոյական վնասի փոխհատուցում։ Դատարանի որոշմամբ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը ենթադրում է պետության պարտավորությունը՝ հետաքննել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի մասին պնդումները։
