Հրավեր կուղարկենք Ուկրաինային, երբ դաշնակիցները համաձայնության գան և պայմանները կատարվեն․ ՆԱՏՕ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում որոշել են, որ Ուկրաինային դաշինք հրավիրելը հնարավոր կլինի, երբ դաշնակիցները համաձայնության գան և պայմանները կատարվեն։ Կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ անդամակցության ճանապարհին Ուկրաինային անդամության գործողությունների ծրագիր (MAP) տալու փուլը չեղարկվելու է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսօր դաշնակիցները համաձայնության են եկել երեք տարրերից բաղկացած փաթեթի շուրջ, որը Ուկրաինային կմոտեցնի ՆԱՏՕ-ին»,- ասել է Ստոլտենբերգը։

Առաջին տարրը, նրա խոսքերով, նոր բազմամյա օգնության ծրագիրն է, որը թույլ կտա Ուկրաինային անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և կօգնի վերականգնել անվտանգության և պաշտպանության հատվածը, ինչպես նաև ծածկել այնպիսի կարևոր կարիքներ, ինչպիսիք են վառելիքը, ականազերծման սարքավորումները և բժշկական պարագաները: Երկրորդ տարրը ներառում է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծումը, որը Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ կլինի ճգնաժամային խորհրդակցությունների և որոշումների կայացման ֆորում, որտեղ Ուկրաինան կդիտվի որպես հավասար անդամ:

«Երրորդ՝ մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և համաձայնվեցինք հանել անդամակցության գործողությունների ծրագրի պահանջը։ Սա Ուկրաինայի անդամակցության ուղին երկքայլ գործընթացից վերածում է միաքայլ գործընթացի: Մենք նաև հայտարարել ենք, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կուղարկենք, երբ դաշնակիցները համաձայնության գան և պայմանները կատարվեն։ Սա ուժեղ փաթեթ է Ուկրաինայի համար և հստակ ուղի դեպի նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Լրագրողների այն հարցին, թե ինչ պայմաններ պետք է լինեն, որպեսզի Ուկրաինան ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր, Յենս Ստոլտենբերգը նշել է՝ պատերազմի ավարտը, պաշտպանության և անվտանգության ինստիտուտների արդիականացումը՝ ամրապնդելու նրանց կառավարումը, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը։

Վիլնյուսի գագաթնաժողովի կոմյունիկեն անդրադառնում է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։

«Մենք ձգտում ենք կայունության և կանխատեսելիության՝ եվրաատլանտյան տարածքում և ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում և վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Մենք չենք կարող Ռուսաստանին համարել մեր գործընկերը նրա թշնամական քաղաքականության և գործողությունների պատճառով։ Մեր հարաբերություններում ցանկացած փոփոխություն կախված է նրանից, որ Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիվ պահվածքը և լիովին համապատասխանի միջազգային իրավունքին»,- ասված է կոմյունիկեում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գագաթնաժողովի արդյունքները լավն են, բայց իդեալական կլիներ, եթե Ուկրաինան հրավեր ստանար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։