Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Եվրամիությանը կոնկրետ, վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների ճգնաժամի հետագա սրումը Վրաստանում և պատժամիջոցներ սահմանել իշխանության ներկայացուցիչների դեմ, ովքեր պատասխանատու են ցուցարարների նկատմամբ բռնության համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
Human Rights Watch-ի հայտարարությունը նախորդում է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը պետք է կայանա դեկտեմբերի 16-ին, և որտեղ քննարկվող հարցերից մեկը կլինի Վրաստանի ներկայիս իրավիճակը։
«Իշխանությունը ցույցերին արձագանքել է արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով ու ռետինե փամփուշտներով։ Ոստիկանները ծեծել, հետապնդել և բերման են ենթարկել հիմնականում խաղաղ ցուցարարներին։ Հատուկ ջոկատայինները, ինչպես նաև բռնի խմբավորումները, որոնք, ենթադրաբար, կապված են կառավարության հետ, ծեծի են ենթարկել ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին և անկախ լրագրողներին՝ խոչընդոտելով լրատվամիջոցների լուսաբանմանը: Մի քանի հարյուր ցուցարարներ ձերբակալվել են տարբեր զանցանքների և հանցագործությունների մեղադրանքներով: Շատերը հայտնել են կալանքի ընթացքում ծեծի և վատ վերաբերմունքի մասին, իսկ տասնյակները հոսպիտալացման կարիք են ունեցել: Չնայած ներքին և միջազգային ճնշումներին, կառավարությունը ուժեղացնում է բռնաճնշումները», - ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Human Rights Watch-ը նշում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում քաղաքական և սահմանադրական ճգնաժամի պայմաններում կառավարության դաժան արձագանքը բողոքի ցույցերին սպառնում է երկիրը խորացնել մարդու իրավունքների ճգնաժամի մեջ:
Կազմակերպությունը կարծում է, որ ԵՄ ԱԳ նախարարները պետք է պահանջեն անկախ հետաքննություն անցկացնել խաղաղ հակակառավարական ցույցերը ճնշելու համար։
«Եվրամիությունը դատապարտել է իշխանությունների ռեպրեսիվ գործողությունները, սակայն ժամանակն է վճռական քայլերի։
ԵՄ-ն պետք է պահանջի Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի փորձագետների կողմից հետընտրական բռնությունների վերաբերյալ անկախ հետաքննություն՝ կոչ անելով նրանց հետաքննել ուժի անօրինական կիրառման, կամայական կալանավորման, դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների ապացույցները:
Բացի այդ, ԵՄ անդամ երկրները պետք է կոնսենսուսի հասնեն ԵՄ-ի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմն օգտագործելու համար՝ պատժամիջոցներ կիրառելու այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները թույլ տալու համար: Եվրամիությունը նաև պետք է քննարկի վրացի պետական պաշտոնյաների և դիվանագետների համար Շենգենյան վիզային պահանջներ սահմանելու հարցը»,- հայտնում է Human Right Watch-ը՝ նշելով, որ կառավարության պատժամիջոցներին զուգահեռ պետք է ուժեղացվի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների աջակցությունը։
Բողոքի ցույցերը Թբիլիսիում և մարզերում սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց եվրաինտեգրման գործընթացի դադարեցման մասին։ «Վրացական երազանքի» որոշմամբ՝ Վրաստանը չի պատրաստվում մինչև 2028 թվականի վերջը օրակարգ մտցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը։
Այս թեմայով՝