Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Վրաստանի խորհրդարանում օրինագծի ներկայացումը, որը պարտավորեցնում է որոշ ոչ կառավարական խմբերին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտար տերության շահերը կրող կազմակերպություններ», երկրում հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգ է, և խորհրդարանը պետք է վերջին ընթերցմամբ տապալի այն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրացի խորհրդարանականներն ու կառավարության պաշտոնյաները պաշտոնապես սատարում են օրինագիծը՝ որպես թափանցիկություն ապահովող, բայց չեն թաքցնում դրա նպատակը: Անկախ խմբերին և լրատվամիջոցներին պիտակավորելով որպես օտար շահեր սպասարկող՝ նրանք մտադիր են խեղդել և մարգինալացնել քննադատական ձայները, որոնք հիմնարար են երկրում ցանկացած գործող ժողովրդավարության համար:
Օտարերկրյա ազդեցության մասին օրենքի նախագիծը խախտում է հիմնարար իրավունքները, և Վրաստանի կառավարությունը պետք է հրաժարվի դրանից։
Նրանք նաև պետք է արագ և արդյունավետորեն հետաքննեն ոստիկանական բռնության մեղադրանքները, պաշտպանեն խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Կազմակերպության տվյալներով՝ օրինագծի կողմնակիցները կեղծ պնդում են, որ այն նման է Միացյալ Նահանգների արտաքին ազդեցության գործակալների գրանցման ակտին՝ FARA-ին:
«Սակայն ԱՄՆ օրենսդրությունը չի հավասարեցնում օտարերկրյա ֆինանսավորում ստանալն ամբողջությամբ կամ մասնակիորեն օտարերկրյա տնօրենի ղեկավարության և վերահսկողության տակ գտնվելու հետ: Այն առաջին հերթին կարգավորում է լոբբիստներին և չի հանդիսանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների թուլացման մեխանիզմ: Ռուսաստանը նույնպես օգտագործում է այս կեղծ համարժեքության փաստարկը՝ արդարացնելու իր դաժան և բռնի օրենսդրությունը:
2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքը, որը նման է վրացական օրինագծին, խախտում է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որը պաշտպանում է միավորվելու իրավունքը։ Դատարանը գտել է, որ միջազգային կամ օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար հատուկ կարգավիճակի և իրավական ռեժիմի ստեղծումն արդարացված չէ, և որ նման սահմանափակումները խանգարում են նրանց կատարել իրենց իրավական գործառույթները։ Ազգային, միջազգային և օտարերկրյա աղբյուրներից ռեսուրսներ փնտրելը, ստանալը և օգտագործելը միավորումների ազատության իրավունքի անբաժանելի մասն է», - ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ, բազմահազարանոց բողոքի ակցիաների արդյունքում ետ կանչվեց, և եղավ խոստում, որ երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պահանջում է անկախ լրատվամիջոցներից և հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ հարակից խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ: Թբիլիսիում ապրիլի 15-ից զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Իշխող կուսակցությունը մայիսի 13-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում երրորդ և վերջին ընթերցմամբ կփորձի ընդունել ռեպրեսիվ օրենքը։