Հունաստանը դարձել է առաջին ուղղափառ երկիրը, որը թույլատրել է միասեռ ամուսնությունները և որդեգրումը: Խորհրդարանի 300 պատգամավորներից 176-ը կողմ է արտահայտվել բարեփոխմանը, 76-ը՝ դեմ են եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Սա կարևոր փուլ է մարդու իրավունքների համար։ Այն արտացոլում է այսօրվա Հունաստանը՝ առաջադեմ և ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է եվրոպական արժեքներին»,- օրենսդրական փոփոխություններն ընդունելուց հետո ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ Հունաստանը հպարտ է, որ դարձել է ԵՄ 16-րդ երկիրը, որտեղ օրինականացվել է ամուսնական իրավահավասարությունը։
Վարչապետը նաև մասնակցել է փետրվարի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած բանավեճին, որի ընթացքում նա ասել է, որ նոր օրենքը ժողովրդավարության համար կվերացնի լուրջ անհավասարությունները և կբարելավի Հունաստանի բազմաթիվ քաղաքացիների կյանքը։
«Սա է նախատեսում մեր սահմանադրությունը, սա է պահանջում հենց մեր հասարակությունը, որպեսզի մեր շուրջը գտնվող մինչ այժմ «անտեսանելի» մարդիկ վերջապես «տեսանելի» դառնան։ Եվ նրանց հետ շատ երեխաներ վերջապես կգտնեն իրենց արժանի տեղը։ Միասեռ զույգերի դեպքում երկու ծնողներն էլ դեռ չունեն հավասար իրավական հնարավորություն իրենց երեխաներին տալ այն, ինչ նրանց անհրաժեշտ է... հանել նրանց դպրոցից, տանել ճամփորդությունների, տանել բժշկի կամ հիվանդանոց: Դա այն է, ինչ մենք հիմա ուղղում ենք»։
Հունաստանի վարչապետն ընդգծել է, որ օրենքը վերաբերում է քաղաքացիական ամուսնություններին, մինչդեռ կրոնական ամուսնությունները եկեղեցու բացառիկ գործն են։
Ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել նոր օրենքի ընդունմանը։ Ըստ լրատվամիջոցների՝ եպիսկոպոսները սպառնացել են եկեղեցուց հեռացնել օրենքի օգտին քվեարկած պատգամավորներին։
Այսօրվա դրությամբ՝ միասեռ ամուսնությունները օրինական են աշխարհի 36 երկրներում։ Դրանք են՝ Անդորրա, Արգենտինա, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Դանիա, Էկվադոր, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թայվան, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ուրուգվայ:
2023 թվականին ամուսնությունների հավասարությունը հաստատվեց Էստոնիայի խորհրդարանի կողմից, որը դարձավ հետխորհրդային առաջին երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները։ Օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
