Եվրամիության խորհրդի որոշմամբ՝ հունիսի 25-ից ԵՄ-ում կարգելվեն «ռուսական քարոզչություն տարածող և աջակցող» ռուսական չորս լրատվամիջոցներ։ Դրանք են «Ռիա Նովոստին», «Եվրոպայի ձայնը», «Իզվեստիան» և «Ռոսիյսկայա գազետան»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարիվայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է պատասխան քայլերի, և դրանք շուտով կհայտարարվեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Ըստ Եվրամիության խորհրդի՝ նշված լրատվամիջոցները գտնվում են Ռուսաստանի Դաշնության ղեկավարության մշտական ուղղակի կամ անուղղակի հսկողության տակ, նրանք կարևոր դեր են խաղացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին աջակցելու, ինչպես նաև հարևան երկրների ապակայունացման գործում։
«Ռուսաստանի Դաշնությունը ներգրավված է ԶԼՄ-ների և տեղեկատվության մանիպուլյացիայի, միջամտության և փաստերի խիստ խեղաթյուրման համակարգված միջազգային արշավում՝ արդարացնելու և աջակցելու Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիան և ամրապնդելու իր հարևան երկրների՝ Եվրամիության և նրա անդամների ապակայունացման ռազմավարությունը»,- կարծում է Եվրամիության խորհուրդը։
Այնուամենայնիվ, Խորհուրդը նշում է, որ Հիմնարար իրավունքների խարտիայի համաձայն՝ արգելքը չի խանգարի այդ լրատվամիջոցներին և նրանց աշխատակիցներին ԵՄ-ում հետազոտություններ և հարցազրույցներ անցկացնել:
Մարտի վերջին Չեխիայի իշխանությունները հայտարարեցին, որ հայտնաբերել են ռուսամետ ցանց, որը փորձում էր ազդել Եվրոպայում հասարակական կարծիքի վրա, այդ թվում՝ միջամտելով Եվրախորհրդարանի ընտրություններին։ Պրահայում գործող «Եվրոպայի ձայնը» (Voice of Europe) նշվել է այս ցանցի մաս, որը ֆինանսավորում և վերահսկում է Ռուսաստանի կառավարությունը, ինչպես նաև ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը և նրա մերձավոր Արտեմ Մարչևսկին։ Չեխիան աջակցել է «Եվրոպայի ձայնը» ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներառելուն։
Այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, Եվրամիությունն իր տարածքում դադարեցրեց Կրեմլի քարոզչական լրատվամիջոցների՝ Russia Today-ի և Sputnik-ի աշխատանքը։