Հունվարի 1-ից մանկապարտեզների կառուցման-վերականգնման ծրագիր կսկսենք. վարչապետ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի կառավարությունը նախատեսում է իրականացնել մանկապարտեզների կառուցման-վերականգնման ծրագիր, որի համար պետբյուջեից կհատկացվի 1.3 մլրդ լարի։ Ինչպես կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ծրագրի իրականացումը կսկսվի 2023 թվականի հունվարի 1-ից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մանկապարտեզներն ամբողջ երկրում շատ վատ վիճակում են։ Պարոն Իրակլի Քարսելաձեն իմ հանձնարարությամբ (Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար) այս հարցին ընթացք է տվել։ Պարզվել է, որ 885 մանկապարտեզ կառուցման և վերականգնման կարիք ունի։ Ուստի որոշեցինք սկսել մանկապարտեզների կառուցման և վերականգնման ծրագիր։ Սա կիրականացվի երեք փուլով և առաջին փուլը կսկսենք 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 100 մլն լարի։ Ընդհանուր առմամբ, մենք կծախսենք 1.3 միլիարդ լարի, ամբողջությամբ կվերականգնվեն և նոր մանկապարտեզներ կկառուցվեն ողջ երկրում»,- ասել է վարչապետը։

2022 թվականի տվյալներով Վրաստանում գործում է 1 648 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ընդգրկված է 154 501 երեխա։ Նախադպրոցական դաստիարակության և կրթության հասանելիության առումով իրավիճակը հատկապես սուր է ազգային փոքրամասնություններով բնակեցված և բարձլեռնային շրջաններում։

«Քաղաքացիական ակտիվությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի աջակցությամբ, օգոստոսի 1-ից շրջաններում իրականացնում է նախադպրոցական կրթության հասանելիության խթանման նախագիծ: Կազմակերպությունն ուսումնասիրել է Վրաստանի 32 մունիցիպալիտետներում՝ հիմնականում բարձլեռնային և ազգային փոքրամասնությունների բնակավայրերում, նախադպրոցական կրթության հասանելիության հետ կապված խնդիրները։ Միայն Քվեմո Քարթլիի շրջանում ավելի քան 5 հազար երեխա զրկված է նախադպրոցական կրթությունից։

Մասնավորապես, Դմանիսիի մունիցիպալիտետի 57 գյուղերից միայն յոթն ունեն մանկապարտեզ։ Շրջանի բնակչության 65%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։

Բոլնիսիի շրջանում նույնպես, 48 գյուղերից միայն հինգն ունեն մանկապարտեզ, իսկ չորս գյուղերում գործում են այլընտրանքային նախադպրոցական կրթության ցերեկային կենտրոններ։ Շրջանի բնակչության 63%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։

Ծալկայի մունիցիպալիտետի 43 գյուղերից մանկապարտեզ կա միայն վեցում։ Բնակչության մոտ 53%-ը էթնիկ փոքրամասնություններ են։ Նրանցից 39%-ը հայեր են, գրեթե 7%-ը՝ ադրբեջանցիներ, նույնքանը՝ հույներ։ Հայերով ու հույներով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։ Նախադպրոցական կրթությունը հասանելի է հայերով բնակեցված միայն մեկ գյուղում՝ Կիզիլ-Կիլիսայում։

Կախեթիում, Սագարեջոյի մունիցիպալիտետում գործում է 29 մանկապարտեզ։ Գրեթե բոլոր վրացական գյուղերն ունի նախադպրոցական ուսումնական հաստատություն, բացառությամբ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի: Իորմուղանլո համայնքում, որտեղ բնակվում է շրջանի բնակչության 33%-ը (շուրջ 17 հազար մարդ), գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ, որտեղ կարող է տեղավորվել 30 երեխա։

Նախագծի շրջանակներում, Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի աջակցությամբ Տղիբուլիի, Ծալկայի, Բոլնիսիի, Դմանիսիի, Ախալքալաքի և Սագարեջոյի գյուղերի քաղաքացիները պատրաստել և սակրեբուլոներին են ներկայացրել ավելի քան տասը պետիցիա՝ նախադպրոցական հաստատություններ ստեղծելու և դրանց գործունեության ապահովելու պահանջով: Նախադպրոցական կրթության մատչելիության խնդիրների, շրջաններում ստեղծված անհավասար ու կրիտիկական ծանր վիճակի վերաբերյալ պատրաստվել են մի շարք ռեպորտաժներ։ Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը գրավոր կերպով՝ տարբեր գյուղերից շուրջ 3000 ստորագրություններով, դիմել է վարչապետին, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի բարձրլեռնային և էթնիկ փոքրամասնությունների գյուղերում ապրող երեխաները կարողանան իրացնել Վրաստանի օրենսդրությամբ երաշխավորված իրավունքը՝ ստանալ համընդհանուր, ազատ և լիարժեք նախադպրոցական դաստիարակություն և կրթություն:

Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը նախատեսված է օրենքով։ Վրաստանի «Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը ըստ ցանկության է, համընդհանուր և հասանելի բոլոր համապատասխան տարիքի երեխաների համար։ Մունիցիպալիտետը պարտավոր է ներդնել և ապահովել երեխաների նախադպրոցական դաստիարակության և կրթության ծառայությունը։ Վրաստանի նախադպրոցական կրթական պետական ​​հաստատություններում ապահովված է երեխաների անվճար դաստիարակությունն ու կրթությունը ինչպես նաև նրանց կերակրումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։