2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը բարձրացել է 35 լարիով և դարձել 295 լարի։ 70 և բարձր տարիքի թոշակառուների կենսաթոշակն ավելացել է 65 լարիով և դարձել 365 լարի։ Բարձրլեռնային բնակավայրերում մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կազմել է 355 լարի, 70-ից բարձր թոշակառուների կենսաթոշակը՝ գրեթե 440 լարի է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Ընտրություններին եկած 2 076 791 ընտրողների բազան պետք է փոխանցվի չեզոք հարթակի․ Գախարիա
Հունվարի 1-ից «Լիբերթի Բանկում» կենսաթոշակային վարկերի վերին շեմը 36%-ից իջեցվել է 26%-ի։
2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաները ամսական 200 լարի օգնություն կստանան։ Նշված դրամական օգնությունը կստանան սոցիալապես անապահով մինչև 16 տարեկան այն երեխաները, որոնց ընտանիքի վարկանիշային միավորը չի գերազանցում 120 000-ը։
«Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին այս օգնությունը զրոյական է եղել, սոցիալապես անապահով երեխաներին օգնություն չի տրվել։ Մենք այս օգնությունը սկսել ենք 50 լարիով մի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ, անցյալ տարի դարձավ 100 լարի, այս տարի՝ 150 լարի, իսկ հաջորդ տարի կլինի 200 լարի։ Յուրաքանչյուր երեխայի համար 200 լարի ենք տալու, և այս ծրագրի համար բյուջեից կծախսվի 465 մլն լարի։ Ընդհանուր առմամբ, 232 հազար երեխա կստանա ամսական այս 200 լարիի օգնությունը»,- ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2022 թվականի հաշվետվությունը։
2023 թվականի հունվարի 1-ից մասնավոր հատվածում աշխատողների համար, պետության կողմից ծննդաբերության արձակուրդի ընթացքում վարձատրությունը կրկնապատկվել է և դարձել 2000 լարի։
Ծննդաբերության արձակուրդի ընթացքում, ինչպես պետական ծառայողները՝ ուսուցիչները նույնպես կստանան իրենց աշխատավարձի 100%-ը։
«Սա կարևոր, ազգային խնդիր է։ Ուստի ժողովրդագրական խնդիրները համալիր մոտեցման և հանրային համախմբման կարիք ունեն: Նախատեսում ենք 2023 թվականից յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածինների համար տրամադրել 1000 լարի միանվագ օգնություն։ Այստեղ մի հետաքրքիր միտում բացահայտվեց, մենք քննարկեցինք այդ մասին, բազմազավակ ընտանիքների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներ են։ Յուրաքանչյուր երրորդ, չորրորդ և հաջորդ երեխան ծնվում է սոցիալապես անապահով ընտանիքներում, հետևաբար մեր պարտքն է էլ ավելի մեծ օգնություն ցուցաբերել այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը։
Կառավարությունը ժամկետ չի նշել, սակայն 2023 թվականին նախատեսվում է ծանր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական օգնությունը ավելացնել 65 լարիով։ Այլ կատեգորիայի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված նպաստը կավելանա 35 լարիով։
Կենսապահովման նպաստ ամենաշատը (ամբողջ բնակչության համեմատ) ստանում են բարձրլեռնային մունիցիպալիտետներում։
- Մեստիայի մունիցիպալիտետ (74,2% – 6 899 մարդ),
- Լենտեխիի մունիցիպալիտետ (51,2% - 2 254 մարդ),
- Օնիի մունիցիպալիտետ (49,1% - 2 996 մարդ)
- Ամբրոլաուրիի մունիցիպալիտետ (49% - 4 365 մարդ),
- Քեդայի մունիցիպալիտետ (48,5% - 8 200 մարդ),
- Դմանիսիի մունիցիպալիտետ (43,6% - 8 290 մարդ),
- Զուգդիդիի մունիցիպալիտետ (43,3% - 26 945 մարդ),
- Խուլոյի մունիցիպալիտետ (43,1% - 10 125 մարդ),
- Ցագերիի մունիցիպալիտետ (41,3% - 4 257 մարդ),
- Խարագաուլիի մունիցիպալիտետ (39,1% – 7 627 մարդ)։
2022 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 17,9%-ը (665 992 մարդ) կենսապահովման նպաստ է ստանում, ինչը 3,8%-ով (141 394 մարդ) ավելի է 2020 թվականի տվյալներից։ 2022 թվականի ցուցանիշը 7,5%-ով բարձր է 2015 թվականի տվյալներից, ինչը նշանակում է, որ վերջին 7 տարում սոցիալապես անապահով է դարձել 276 342 մարդ։