Ի՞նչ է պատմում քաղաքացին, ում ձերբակալելիս դիմակավորված ոստիկանները հարվածել են գլխին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ձերբակալվելիս ՆԳ նախարարության դիմակավորված աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված Գեդևան Կուպրավան պատմում է, որ ոստիկանական բաժանմունք տեղափոխվելուց հետո իր ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո իրեն հոսպիտալացրել են։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կուպրավան հիշել է ձերբակալության մանրամասները «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Լրատվամիջոցներում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ՆԳՆ ներկայացուցիչները բռունցքով հարվածում նրա գլխին ոստիկանական մեքենայի մոտ։ Ինչպես ինքն է ասում, բռնությունը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ իրեն նստեցրել են մեքենան։

«Երբ բռնեցին, սկսեցին հարվածել, հետո մի քիչ քարշ տվեցին ու նորից բռնության ենթարկեցին։ Հետո ակնհայտորեն ուրիշի ձեռքերի մեջ ընկա․

երկուսի փոխարեն արդեն չորսն էին և այդ չորսը, մինչ տանում էին ճանապարհով, բռունցքով հարվածում էին դեմքիս։ Բոլորը դիմակներով էին, ես չէի տեսնում որևէ նշան, որը կբացահայտեր որևէ մեկին:

Իմ կողմից ոչ մի հայհոյանք չի եղել, կամ ինչ-որ բան չեմ նետել։ Ես ուղղակի խնդրեցի, որ զգույշ լինեն, քանի որ շուրջը կանայք ու աղջիկներ կային։ Սա էր իմ ձերբակալության առիթը։

Վարկեթիլիի բաժանմունքում գլխապտույտ ու սրտխառնոց սկսեցի զգալ։ Նրանք կասկածեցին, որ ուղեղի ցնցում եմ ստացել, և ինձ տարան հիվանդանոց, որտեղ բժիշկները որոշեցին ինձ պահել»,- ասում է Գեդևան Կուպրավան։

Երեկվա ակցիայի ժամանակ ոստիկանները վարչական կարգով բերման են ենթարկել ընդհանուր առմամբ 31 հոգու։

Ինգորողվայի համալսարանական կլինիկայից հայտնել են, որ ժամանակավոր մեկուսարանից հինգ քաղաքացի են տեղափոխել իրենց մոտ գլխի և դեմքի վնասվածքներով, որոնցից չորսը դեռ մնում են այնտեղ։ Շտապ բուժօգնության բաժանմունքի ղեկավար Անա Դալաքիշվիլին ասել է, որ չորս հիվանդներն էլ ուղեղի ցնցում ունեն։

Փետրվարի 2-ին Թբիլիսիի ելքի մոտ՝ «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, տեղի է ունեցել հերթական ակցիան՝ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման և ապօրինի կալանավորվածների ազատ արձակման պահանջով։ Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին փակել Աղմաշենեբելիի ծառուղին։

Քաղաքական գործիչներն ու հանրահավաքի շարքային մասնակիցները բերման են ենթարկվել բռնության կիրառմամբ՝ Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի՝ «Խարեբայի» գլխավորությամբ։

«Խարեբան», որը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից մարդու իրավունքների խախտման համար ենթարկվել է պատժամիջոցների, ոտքով հարվածել է ձերբակալվածներից մեկի դեմքին, երբ հատուկջոկատայինները ձեռքերը ոլորած քաղաքացուն մոտեցրել են նրան։

Հիվանդանոցում է մնում նաև «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Նիկո Կոկաիան, ով ուղեղի ցնցում է ստացել։ Նա մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս վայր է ընկել և կորցրել է գիտակցությունը, երբ ոստիկանները սկսել են ճնշել քաղաքացիներին և ձերբակալել նրանց։

Ակցիայի նախաձեռնումից հետո՝ հունվարի 31-ին, «Վրացական երազանքի» կառավարությունը հապճեպ ընդունել է նոր կանոնակարգ, որով ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկում են ներառվել միջազգային մայրուղիները, ինչպիսիք են, օրինակ՝ դեպի Թբիլիսի մուտքը/ելքը։ Սա նշանակում է, որ այն խմբով արգելափակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 4 տարի ժամկետով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։