Ի՞նչ վտանգ է ներկայացնում Կեզերաշվիլիի դեմ կայացված որոշումը «Ֆորմուլա» հեռուստաընկերության համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի բողոքը և պարտավորեցրել է նրան 5 միլիոն 60 հազար եվրո վճարել հօգուտ ՊՆ-ի։ Ըստ «Ֆորմուլայի» տարածած հաղորդագրության՝Վրաստանում Դավիթ Կեզերաշվիլիի անունով միակ սեփականությունը հեռուստատեսության 51 տոկոս մասնաբաժինն է, իսկ դատարանի որոշումը նպատակ ունի խոչընդոտել քննադատող լրատվամիջոցների գործունեությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Քաղաքացիական գործերի պալատի դատավորներ Օթար Սիճինավան, Լաշա Թավարթքիլաձեն և Գոչա Ջեյրանաշվիլին արդարացրել են ՊՆ գնումների վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուային, ով դատապարտվել է Կեզերաշվիլիի հետ խոշոր չափի պետական ​​միջոցների յուրացման մեղադրանքով։ Ըստ այդմ՝ 5 060 000 եվրո վճարումն ամբողջությամբ կրելու է Դավիթ Կեզերաշվիլին։

«Մենք ունենք բոլոր փաստարկները՝ հաստատապես հավատալու, որ Դավիթ Կեզերաշվիլին դարձել է այս հարձակման թիրախը հենց այն պատճառով, որ նա Ֆորմուլայի 51% բաժնետոմսի սեփականատերն է: Հանրությանը հայտնի է, որ միակ արժեքավոր գույքը, որին պատկանում է Կեզերաշվիլին Վրաստանում, Ֆորմուլայի 51 տոկոս մասնաբաժինն է։ Հետևաբար, որոշման կատարումն ուղղակիորեն սպառնում է մեր կազմակերպության գործունեությանը և մեր խմբագրական անկախությանը։

Բոլոր օբյեկտիվ դիտորդների համար պարզ է, որ երկու ատյանի դատարանների որոշումը հիմնված չէ օբյեկտիվ հանգամանքների վրա. գործի ընթացքում փաստաբանները ներկայացրել են գրավոր և տեսաապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ՊՆ-ին վնաս պատճառելու մեղադրանքը շինծու և հստակ մատնանշում է գործի քաղաքական բնույթի մասին:

Հանրությանը հակիրճ հիշեցնենք, որ Դավիթ Կեզերաշվիլիին մեղադրանք է առաջադրվել այն գործով, որով Գերագույն դատարանը մեղադրական դատավճիռներով փոխել է նախորդ երկու ատյանների արդարացման դատավճիռները։ Գերագույն դատարանի կողմից գործի քննության մեկնարկին նախորդել է վարչապետ Ղարիբաշվիլիի սպառնալիքը խորհրդարանական ամբիոնից՝ «Երբ ես հեռացա, այն ժամանակ են նրան արդարացրել։ Հիմա  կնայեն, ինչպես երևում է։ Հարկ է նաև ընդգծել, որ Շալվա Թադումաձեն, ով գործի բողոքարկման ժամանակ գլխավոր դատախազն էր, Գերագույն դատարանում գործին դատավորի դերում է հանդիպել»,- ասվում է «Ֆորմուլայի» տարածած հայտարարության մեջ։

Դավիթ Կեզերաշվիլիի փաստաբան Գիորգի Մշվենիերաձեի խոսքով՝ վերաքննիչ դատարանի հիմնավորված որոշումը ներկայացնելուց հետո այն բողոքարկվելու է Գերագույն դատարանում։

Վերաքննիչ դատարանի որոշումը Գերագույն դատարանի կողմից անփոփոխ թողնելու դեպքում ՊՆ-ն կարող է պահանջել «Ֆորմուլա» հեռուստաընկերության 51 տոկոս բաժնետոմսի (վերահսկիչ փաթեթի) վաճառքը և վնասի փոխհատուցումը։

Դատախազությունը 2014 թվականից Դավիթ Կեզերաշվիլիին և Ալեքսանդր Նինուային մեղադրում է խոշոր չափերի պետական ​​միջոցների հափշտակության մեջ։ Գործի նյութերի համաձայն՝ 2008 թվականին այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին ձևական պայմանագիր է կնքել օֆշորային գոտում գրանցված Girwood Business Corp ընկերության հետ և պետբյուջեից փոխանցել 5 միլիոն 60 հազար եվրո։ Դատախազությունը նշում է, որ պայմանագրով նախատեսված մարտական ​​պատրաստության դասընթացները չեն անցկացվել։ 2017 թվականին Դավիթ Կեզերաշվիլին և Ալեքսանդր Նինուան արդարացվել են քաղաքացիական և վերաքննիչ դատարանների կողմից։ Դատախազությունը արդարացման դատավճիռը բողոքարկել է Գերագույն դատարանում։ Այս ընթացքում գլխավոր դատախազն էր Շալվա Թադումաձեն։ Շուտով նա նշանակվեց Գերագույն դատարանի դատավոր, որտեղ երկու այլ դատավորների՝ Լևան Թևզաձեի և Մերաբ Գաբինաշվիլիի հետ միասին քննեց Կեզերաշվիլիի դեմ գործը և արդարացման դատավճիռը փոխարինեց մեղադրականով։ Գերագույն դատարանը Կեզերաշվիլիին հեռակա կարգով դատապարտեց 10 տարվա ազատազրկման, իսկ Ալեքսանդր Նինուայի դեպքում խոսվեց միայն պաշտոնական դիրքի չարաշահման մասին: Համաներման արդյունքում Կեզերաշվիլիի պատիժը կրճատվել է։ Գերագույն դատարանը դատավճռով որոշել է նաև, որ Կեզերաշվիլիի և Նինուայի գործողությունների պատճառով ՊՆ-ին պատճառվել է 5 060 000 եվրոյի նյութական վնաս։ 2021 թվականի սեպտեմբերին պաշտպանության նախարարությունը քաղաքացիական վեճ է սկսել Կեզերաշվիլիի և Նինուայի դեմ՝ պահանջելով փոխհատուցել վնասները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):