Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը շնորհավորել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ ծննդյան օրվա առթիվ, ով նոյեմբերի 20-ին դարձավ 76 տարեկան։ Շնորհավորանքի տեքստը տարածել է Ռուսաստանի պատրիարքարանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
«Ձերդ Սրբություն! Քրիստոսանման սիրով շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը։ Այս դժվարին պահերին մաղթում եմ ձեզ առողջություն և ամենայն աստվածային բարիք։
Մաղթում եմ նաև, որ ձեր և համատեղ ջանքերով որքան հնարավոր է շուտ վերականգնվի արդարությունն ու խաղաղությունը Ռուսաստանի և Ուկրաինայի, մեր պետությունների միջև։
Աստված պահապան Ձեզ և Ձեր հավատացյալներին: Քրիստոսանման սիրով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդ»,- ասված է նամակում։
Փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի պատրիարքը, իր քարոզի ժամանակ բազմիցս աջակցել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսպես կոչված հատուկ ռազմական գործողությանը: Նա ասել է, որ Ռուսաստանը երբեք ոչ մեկի վրա չի հարձակվել և «միայն պաշտպանել է իր սահմանները»։
Սեպտեմբերի 25-ի իր քարոզում նա ասել է, որ ուղղափառ եկեղեցին հավատում է զինվորական երդում տվող զինվորականների մեղքերի թողությանը։
Ռուսաստանի պատրիարքի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պատժամիջոցներ են կիրառել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։ Պատժամիջոց էր պատրաստվում կիրառել նաև Եվրամիությունը, սակայն, Հունգարիայի հակազդեցության պատճառով, Մոսկվայի և Համայն Ռուսիո 16-րդ պատրիարքի (Վլադիմիր Գունդիաև) անունն ու ազգանունը չի ներառվել պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։ Բացի այդ, նոյեմբերի 16-ին Կիրիլը հայտարարել է, որ «աննախադեպ որոշում է կայացվել՝ թույլ չտալ պատրիարքին մուտք գործել Եվրամիության տարածք»։ Ըստ Կիրիլի՝ նման բան չի եղել անգամ սառը պատերազմի տարիներին։
Պատրիարք Կիրիլը ճանաչում է Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անկախությունը։ Բացի այդ, նա Իլիա Երկրորդին չի հիշատակում նրա ամբողջական՝ Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտի կոչումով։
