Ըստ Հաղորդակցության հանձնաժողովի տվյալների՝ 2023 թվականի երրորդ եռամսյակում հեռուստառադիոհեռարձակողների կոմերցիոն գովազդից ընդհանուր եկամուտը կազմել է 19․9 մլն լարի, ինչը 23․5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
2023 թվականի III եռամսյակում հեռուստատեսային գովազդից ստացված եկամուտների ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է «Տելեիմեդին», որի հասույթը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1․4 մլն լարիով և կազմել 6․3 մլն։ «Ռուսթավի 2»-ի (Մեդիա հոլդինգ) կոմերցիոն եկամուտն աճել է 1․1 մլն լարիով և կազմել 2․6 մլն։ Ինչ վերաբերում է «Մթավարի արխիին», ապա նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նրա եկամուտը նվազել է 0․2 մլն-ով և կազմել 1․9 մլն։ 0․5 միլիոնով ավել է ստացել «Պոստվին», որի կոմերցիոն եկամուտը 2023 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 1․9 միլիոն լարի։ «Ֆորմուլա» հեռուստաընկերության գովազդային եկամուտն աճել է 0․4 մլն-ով և կազմել 1․3 մլն լարի։ 0․1 մլն լարիով ավելի է ստացել «Պիրվելի հեռուստաընկերությունը», որի եկամուտը կազմել է 1․2 մլն լարի։ GDS TV-ի եկամուտն աճել է 0․2 մլն լարիով, որը կազմել է 0,7 մլն։ BMG-ն ստացել է 0․1 մլն լարիով պակաս, իսկ եկամուտը 2023 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 0․7 մլն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Հանրային հեռարձակողը» ստացել է 0․1 միլիոնով ավելի, մասնավորապես՝ 0․5 միլիոն լարի։ «Պալիտրանյուսի» եկամուտն աճել է 0․07 մլն լարիով և կազմել 0․1 մլն լարի։ Մյուս հեռարձակողները ստացել են ընդհանուր առմամբ 1․1 մլն լարի գովազդային եկամուտ։
2023 թվականի 3-րդ եռամսյակում «Տելեիմեդիին» գովազդ պատվիրող տասը ընկերությունները, որոնց վճարված գումարը տատանվում է 100-ից 500 հազար լարիի սահմաններում, հետևյալն են. «Դիպլոմատ Ջորջիա», «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա», «Սլոբոդա», «ՊՍՊ Ֆարմա», «Իդեես Բորջոմի Թբիլիսի», «Ջուր Մարգեբելի», «Սմարթ Կապիտալ Քոնսալթինգ ՍՊԸ», «Վրացական դիստրիբուցիոն - մարքեթինգային ընկերություն», «Քոլգեյթ Պալմոլիվ» և «Արքի Պրոմոշն»։
7-ից 500 հազար լարիի սահմաններում «Մթավարի արխիին» գովազդի համար վճարել են «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա», «ՊՍՊ Ֆարմա», «Վիսոլ», «Դոպլոմատ Ջորջիա», «Ջուր Մարգեբելի», «Ավերսի Ֆարմա», «Ջի Էմ Ֆարմասյուքալս», «Սելֆի Մոբայլ», «Վիմ Բիլ Դան Վրաստան» և «ՄաքԴոնալդս» ընկերությունները։
«Ֆորմուլա» հեռուստաընկերության գովազդի համար 7-ից 500 հազար լարի են վճարել հետևյալ ընկերությունները. «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա», «ՊՍՊ Ֆարմա», «TBC բանկ» «Սի Կորպորեյշն 22», «Թեգետա Մոտորս», «Ավերիս Ֆարմա», «Չինական բժշկության կենտրոն», «Կ. Էրիսթավիի անվան փորձարարական և կլինիկական վիրաբուժության ազգային կենտրոն», «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի Թբիլիսիի մասնաճյուղ» և «Դիպլոմատ Ջորջիա»։
«Պոստվիի» դեպքում գովազդային հաճախորդների թոփ 10-ը, որոնց վճարած գումարը տատանվել է 7-ից 500 հազարը՝ հետևյալն են․ «Կավեա», «Կավկասուս Ավտո Սերվիս», «Թիֆլիս Փաբ», «Ստերեո+», «Ռեսպուբլիկա», «Ռձիսամե», «Փալավանի», «Վիսոլ», ինչպես նաև «Գալֆ» և «Դիպլոմատ Ջորջիա»։
Ինչ վերաբերում է ռադիոհաղորդիչներին, ապա 2023 թվականի երրորդ եռամսյակում նրանց գովազդից եկամուտը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25%-ով և կազմել 1․7 մլն լարի, որից ավելի քան 90%-ը ուղղակի գովազդն է, իսկ ավելի քան 9%-ը՝ հովանավորչությունը: