Արդարադատության բարձրագույն խորհուրդը դադարեցրել է Բոլնիսիի շրջանային դատարանի դատավոր Նինո Գիորգաձեի լիազորությունները։ Դեկտեմբերի 1-ից նա այլևս դատավոր չի լինի։ Խորհրդի այս որոշումն աննախադեպ է, քանի որ եռամյա փորձաշրջանով նշանակված դատավորները գրեթե միանգամից ցմահ դատավոր էին նշանակվում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
Ինչ պատճառով կարող էր դատավոր Նինո Գիորգաձեն ներառվել այսպես կոչված սև ցուցակում․ ամենաաղմկահարույց գործերից մեկը, որը Նինո Գիորգաձեն քննարկել է և աննախադեպ որոշում է կայացրել, վերաբերում է Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեից Մառնեուլիի և Հուջաբի թեմի ֆինանսավորմանը։
Դատավորը 2022 թվականի հուլիսի 1-ին կայացրած որոշմամբ ուղղափառ եկեղեցու թեմի ֆինանսավորումը տեղական բյուջեից՝ տարեկան գրեթե 400 հազար լարի, խտրականություն է համարել և չեղարկել է քաղաքային խորհրդի համապատասխան որոշումը։ Միայն 2019-2022 թվականներին Մառնեուլիի և Հուջաբի թեմը տեղական բյուջեից ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 1,5 միլիոն լարի՝ «կրոնական հանդուրժողականության խթանման և բնակիչների հոգևորության բարձրացման համար»։ Մյուս կրոնական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են տեղի բնակչության մեծամասնությունը, ընդհանրապես ֆինանսավորում չեն ստանում։ 2019 թվականին ակտիվիստ Սամիրա Բայրամովան և Համայն Վրաստանի մահմեդականների բարձրագույն աստվածաբանական բաժինը բողոքարկել են ֆինանսավորման այս կանոնը։
Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ «տարբերվող վերաբերմունք է արձանագրվել, որը միանշանակ հիմնված է կրոնական նշանի վրա։ Պետության ցանկացած գործողություն պետք է հիմնված լինի աշխարհիկ նպատակի վրա, չպետք է աջակցի որևէ կոնկրետ կրոնի և չպետք է թողնի կրոնին չափազանց պատկանելության «տպավորություն»:
Նինո Գիորգաձեի այս որոշմանը հաջորդել է Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսի վրդովմունքը։ Մեուփե Գիորգի Ջամդելիանին սոցցանցում հրապարակել է դատավորի լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ. Ճանաչե՛ք, Սերգո Օրջոնիկիձեի և Ֆիլիպե Մախարաձեի արժանի ժառանգին, Բոլնիսիի շրջանային դատարանի դատավորին, ով չեղյալ է համարել Մառնեուլիի և Հուջաբի թեմի ֆինանսական օգնությունը»։
Բոլնիսիի դատարանի որոշումը նախադեպային էր և, եթե այն մնար ուժի մեջ, կփոխեր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման պրակտիկան։ Մառնեուլիի քաղաքապետարանը բողոքարկել է այս որոշումը Վերաքննիչ դատարանում, որից հետո դատավոր Լեյլա Մամուլաշվիլին չեղարկել է այն։
Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Նազի Ջանեզաշվիլին, ով այժմ ղեկավարում է «Դատարանի ժամապահ» հասարակական կազմակերպությունը, «Վրաստանի լուրերին» ասել է, որ
Նինո Գիորգաձեն պատժվել է Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից, քանի որ չի դարձել այսպես կոչված կլանային դատավոր՝ նա չի ենթարկվել գոյություն ունեցող ոչ ֆորմալ հիերարխիկ կարգին, ինչի պատճառով 3 տարի հետո նրա դատավորի գործունեությունը դադարեցվեց։
«Արդարադատության բարձրագույն խորհրդի այս որոշումը յուրօրինակ նախազգուշացում ու ակնարկ է անկախ դատավորների նկատմամբ։ Ինչպե՞ս է աշխատում համակարգը. եթե դու մոտենաս մեկին, խոսես, ներողություն խնդրես, խոստանաս հնազանդվել, ավելին ոչինչ չեմ անի, հետո նրանք կմտածեն՝ քեզ նշանակե՞ն, թե՞ ոչ։ Մինչ դատավոր նշանակվելը Նինոն աշխատել է Արդարադատության բարձրագույն խորհրդում։ Քեթևան Ցինցաձեն, ով այժմ խորհրդի անդամ է, եղել է նրա ղեկավարը և լավ գիտի Նինոյի մասնագիտական կարողությունները։ Նինոն կարող էր գնալ որևէ մեկի մոտ և զրուցել նրանց հետ, որպեսզի օգնի այդ լուրը հասցնել Մուրուսիձեին, բայց նա դա չարեց։ Հավատարմությունը կլանի համար ամենակարևորն է»,- ասում է Նազի Ջանեզաշվիլին։
Նրա տեղեկություններով՝ Նինո Գիորգաձեն նախատեսում է բողոքարկել Արդարադատության բարձրագույն խորհրդի որոշումը որակավորման պալատում, այնուհետև դատարանում, և «այդ թվում՝ նա մտադիր է շարունակել դատական վեճը ավելի հեռու», - Նազի Ջանեզաշվիլին նկատի ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
Հարցին, որ եթե Նինո Գիորգաձեն 3 տարի առաջ՝ փորձաշրջանով դատավոր է նշանակվել հենց այդ կլանի կողմից, ապա ինչու են փոխել որոշումը, Նազի Ջանեզաշվիլին պատասխանում է. «Կլանը ոչ բոլոր դեպքերում է ճիշտ։ Ինչպես ասացի, մինչ դատավոր նշանակվելը Նինոն աշխատել է Արդարադատության խորհրդում, անկախ տեսուչի մոտ, որակավորում է ստացել։ Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ վստահություն են հայտնել։ Թույլ չտվեցին, որ կարող է լինել այնպիսի դատավոր, ով ինքնուրույն որոշումներ կկայացնի։ Եթե կլանին ասեր՝ ինձ մոտ ինչ-որ բան չստացվեց, ես իմ մոտեցումը կփոխեմ, հաստատ դատավորի լիազորությունները կերկարացնեին»։
Արդարադատության բարձրագույն խորհրդի պատճառաբանված որոշումը, որը կպարզաբանի, թե ինչու Նինո Գիորգաձեն այլևս չի նշանակվել որպես դատավոր, դեռ հասանելի չէ։
2006-2007 թվականներին Նինո Գիորգաձեն եղել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատի ստաժոր, 2007-2008թթ.՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նիստի պահեստային քարտուղար, 2008-2018 թվականներին աշխատել է Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի դատական էթիկայի դեպարտամենտի ավագ խորհրդատու, 2018-2019 թվականներին եղել է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անկախ տեսուչ ծառայության ավագ խորհրդատու։ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերը Բոլնիսիի շրջանային դատարանի դատավոր։
Նշենք, որ 2023 թվականին դատավոր Նինո Գիորգաձեն քննել է «Վրաստանի լուրերի» բոլոր հայցերն ընդդեմ Բոլնիսիի, Դմանիսիի և Մառնեուլիի ինքնակառավարման մարմինների։ «Վրաստանի լուրերն» ավելի քան 50 հայց է ներկայացրել քաղաքային և շրջանային դատարաններ՝ հանրային տեղեկության տրամադրման պահանջով։ Նինո Գիորգաձեն Վրաստանում միակ դատավորն է, ով ողջամիտ ժամկետում քննարկել և բավարարել է լրատվամիջոցի հայցերը։
Երեք տարվա ընթացքում Նինո Գիորգաձեն քննել է 2100 գործ։