Հազվադեպ հիվանդություն՝ ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները երկու շաբաթ շարունակ անդադար բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց և գիշերում՝ բաց երկնքի տակ։ Ոստիկանները նրանց թույլ չեն տալիս գոնե մեկ վրան տեղադրել։ Ապրիլի 30-ին մայրերը զրկվեցին նույնիսկ մեծ տոպրակներից, որի տակ պատսպարվում էին հորդառատ անձրևից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ծնողները իրենց երեխաների համար մի բան են խնդրում՝ դեղամիջոց, որը լիցենզավորված և հաստատված է ԵՄ-ում և Ամերիկայում: Վրաստանում ախոնդրոպլազիայով ախտորոշված բազմաթիվ երեխաների առողջական վիճակը ծանր է։ Իսկ «Հեղափոխական դեղամիջոցը» երեխան պետք է ընդունի աճի շրջանում։ Ուստի նրանց համար ամեն օրը կորած է համարվում։
«Եղանակի վատթարացումից հետո վրան ենք բերել, փորձել ենք տեղադրել։ Ոստիկանները մեզնից խլեցին, մեզ ետ չտվեցին, ասում են այստեղ վրան դնելու իրավունք չունենք։ Հարցրինք, թե ո՞ր հոդվածն է մեզ արգելում դա։ Մեզ չասացին, միայն ասացին՝ ինքներդ փնտրեք։
Վրանը դնելու այլընտրանքային տեղ էլ առաջարկեցինք՝ շենքից հեռու, բայց դրան էլ չհամաձայնեցին։ Մենք չենք ուզում, որ քաշքշոց լինի, ինչ-որ մեկին ձերբակալեն: Դրա համար մենք այլևս չփորձեցինք վրան տեղադրել և նույնիսկ ցրտին ու անձրևին բաց երկնքի տակ ենք»,- ասում է հանրահավաքի մասնակիցներից Մակունա Գոչիաշվիլին։
Գործող օրենսդրության համաձայն՝ վրան տեղադրելու իրավունքը կարող է սահմանափակվել, եթե այն խոչընդոտում է ճանապարհի երթևեկելի հատվածը, փակում շենքը կամ խափանում է հիմնարկի աշխատանքը:
Ներքին գործերի նախարարության որոշումը նույնիսկ հակասում է վրացական դատական պրակտիկային։
Բողոքի ակցիաների ժամանակ վրան տեղադրելը Թբիլիսիի քաղաքային և վերաքննիչ դատարանների կողմից համարվում է հավաքների և կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքների մաս։
2016 թվականի օգոստոսի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը «Պարտիզանական այգեգործության» անդամների հայցի վերաբերյալ իր որոշման մեջ ասաց, որ հավաքների և ցույցերի իրավունքը ներառում է հավաքի վայրի, ժամանակի, ձևի և բովանդակության ընտրության իրավունքը, որը հնարավոր է համարում ժամանակավոր շինությունների տեղադրումը։ Յոթ տարի առաջ այս որոշմամբ դատարանը բավարարել էր հայցվորների խնդրանքը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի դիմացի հրապարակում՝ իրենց ընտրած վայրում, վրան տեղադրել։
Գործերից մեկում 2018 թվականի փետրվարի 9-ի որոշման մեջ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վարչական գործերի պալատը բացատրել է, որ «Վրաստանի Սահմանադրությունը թույլ է տալիս անձին ընտրել իր հայեցողությամբ ձևը, միջոցը և արտահայտվելու վայրը։ Մասնավորապես, նա օրենքով երաշխավորված իրավունք ունի հրապարակային և խաղաղ ճանապարհով արտահայտելու իր կարծիքը փողոցի հատվածում և այն ձևով, որը հարմար է համարում։ Կարելի է կարծիք հայտնել ոչ միայն խոսելով, հայտարարություններ անելով, այլ նաև լուռ ձևով կամ ժամանակավոր շինություններ կառուցելով, եթե դա չի հակասում գործող օրենսդրությանը։
Վերաքննիչ դատարանը չկիսեց առաջին ատյանի դատարանի գնահատականը, ըստ որի՝ այն պայմաններում, երբ վրանը չունի բովանդակային բեռ, և առավել ևս, վրանի տեղադրումն անհրաժեշտ միջոց չէ իրավունքի իրացման համար, պարեկային ոստիկանության կողմից գլխավոր դատախազության շենքի դիմաց ցուցարարների վրան տեղադրելը կանխելը եղել է գործող օրենսդրությանը համապատասխան։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության մոտ վրան տեղադրելը կարծիք արտահայտելու անհրաժեշտ ձևերից էր, և դատարանը չպետք է այն ընկալի որպես հավաքների իրավունքի իրացման ավելորդ և անիմաստ միջոց։ Վերաքննիչ դատարանը, սակայն, անօրինական չի համարել ոստիկանների գործողությունները, որոնք թույլ չեն տվել հայցվորներին վրան տեղադրել, քանի որ վրանի գտնվելու վայրը պարզել չի հաջողվել։ Օրենքն արգելում է հավաքները կամ ցույցերը դատախազության մուտքից քսան մետր շառավղով։
Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման մեջ բերված պատճառաբանությունը Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիան 2018 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ կրկնել է սեպտեմբերին խորհրդարանի շենքի դիմաց սպանված երեխաների հայրերի՝ Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի կազմակերպած ցույցի մասով, որը վերաբերում էր վրան տեղադրելու արգելքին։
Բայց այս դեպքում դատարանը չքննարկեց՝ արդյոք ոստիկանության այս արգելքը օրինական է, թե ոչ, քանի որ ակցիայի մասնակիցներին թույլատրվել է վարույթի ընթացքում տեղադրել իրենց վրանները։ Որոշման մեջ դատարանը նշել է, որ հայցվորների շահերը բավարարվել են, և վեճը շարունակելու համար այլևս իրավական հիմք չկա:
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարում է, որ ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողներն իրավունք ունեն վրան տեղադրել կառավարության շենքի մոտ։
«Վրանը, տոպրակը կամ որևէ այլ իր, որը վտանգ չի հանդիսանում, կարող է տեղադրվել վարչական մարմնի մոտ։ Սա ժողովրդավարական չափանիշ է, այլ երկրներում գործողություններն այսպես են անցկացվում։ Սա տարրական է։ Սա ոչ իրավունքի իմացություն է պահանջում, ոչ էլ մեծ փիլիսոփայություն, դրա իրավունքն ունի յուրաքանչյուր ոք, հատկապես նրանք, ովքեր գրեթե երկու շաբաթ է, ինչ գիշերներում են այստեղ, և նրանցից ոմանց առողջական վիճակը նույնիսկ վատթարացել է»,- մայիսի 1-ին ասել է Իոսելիանին:
Մինչ այժմ ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարար մայրերին տեղադրել իրենց վրանները։ ՆԳՆ-ն չի պարզաբանում, թե ինչ հիմքով և ինչու է սահմանափակվում ծնողների սահմանադրական իրավունքը։