Ավարտվել է Թելավիի օդանավակայանի նոր տերմինալի նախագծման համար հայտարարված մրցույթը, որին մասնակցել է 13 ընկերություն։ Հաղթող է ճանաչվել «Խմալաձե ճարտարապետներ» ՍՊԸ-ն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Վրաստանի Օդանավակայանների ասոցիացիայի հետ փետրվարի 16-ին կնքված պայմանագրի համաձայն՝ հաղթող ընկերությունը ամենաուշը 3 ամսվա ընթացքում պետք է նախագիծ պատրաստի օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 349 280 լարի։
Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ տերմինալի շենքը գործառապես պետք է բաղկացած լինի հետևյալ տարածքներից՝ սպասասրահ, գրանցման տարածք, նստեցման և մեկնման սրահներ, ուղեբեռի թողարկման և ընդունման վայրեր, անվտանգության հսկողության տարածք, մաքսային և սահմանային ստուգման տարածք, բարձրակարգ սպասարկում (VIP), անկախ տարածք և գրասենյակային տարածքներ։ Տերմինալի սպասասրահում պետք է տեղակայվեն նաև սննդի և առևտրի օբյեկտներ:
Տերմինալի հավանական ընդհանուր մակերեսը պետք է լինի 1500-2000 քառակուսի մետր և պետք է նախագծված լինի մեկ ժամում ընդհանուր առմամբ 150 ուղևորի սպասարկելու համար: Հաղթող ընկերությունը պետք է նախագծի նաև տերմինալին հարող տարածքը (մոտ 10 000 մ2), որտեղ կտեղակայվի 60 մեքենայի համար նախատեսված կայանատեղի։
«Խմալաձե ճարտարապետներ» ՍՊԸ-ի կողմից մրցույթում ներկայացված հայեցակարգի համաձայն՝ տերմինալի մակերեսը կազմում է 1770 քառակուսի մետր, իսկ բարձրությունը՝ 7 մետր։ Շենքի հյուսիսային ճակատի ուղղությամբ բացվում է Կովկասյան լեռնաշղթայի տեսարանը։
«Մեր ծրագիրն է միացնել Թելավիի նոր ներքին օդանավակայանը մեր երկրի բոլոր միջազգային և ներքին օդանավակայանների հետ, որպեսզի խթանենք զբոսաշրջային հոսքերի աճը և շարժունակությունը։ Նոր տերմինալը կունենա ավելի քան 200 000 ուղևորի տարողություն։ Մենք նաև նոր թռիչքուղի ենք կառուցելու»,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին։
Թե կոնկրետ երբ կսկսվի ու կավարտվի Թելավիի օդանավակայանի շինարարությունը, դեռ հայտնի չէ։
Թալավիում նոր օդանավակայանի կառուցման մասին 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ օդանավակայանն առաջին ուղևորներին պետք է ընդունի 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Ծրագրի նախահաշվային արժեքը 25-30 մլն լարի է։
2018 թվականին Կախեթիում օդանավակայանի անհրաժեշտության մասին խոսել էր նաև այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Ներկայում Վրաստանում գործում է 5 օդանավակայան՝ Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները, ինչպես նաև Մեստիայի և Ամբրոլաուրի օդանավակայանները։