Ինձ տարան հատուկ նշանակության ջոկատի կազմած միջանցքով, որտեղ բոլորը հարվածում էին ինձ ու հայհոյում. Կուպրաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսական օրենքի դեմ ցույցի ժամանակ ձերբակալված «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն երկօրյա ազատազրկումից հետո ազատ է արձակվել Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստերի դահլիճից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Իրակլի Կուպրաձեն հիշել է իր ձերբակալության և իր նկատմամբ ֆիզիկական պատժի մանրամասները.

«Տեսա, որ քաղաքացիներից մեկն ընկել է գետնին, ուշագնաց վիճակում հարվածում էին նրան։ Երբ ես գնացի նրան օգնելու, չորս կողմից ինձ հարվածեցին ձեռքով, ոտքով, մահակով, հայհոյանք եղավ։ Ինձ ձերբակալեցին ընդամենը 20 վայրկյանում ու սարսափելի ֆիզիկական ուժով տարան ապրիլի 9-ի փողոցով, տարան Ինգորողվայի անկյուն, որտեղ կանգնած էր նրանց մեքենան։ Ինձ ուղեկցում էին հատուկ ջոկատայինների այսպես կոչված միջանցքով, որտեղ բոլորը հարվածում էին ինձ ու հայհոյում։ Մեքենայի մոտ կանգնեցրին, անգամ մեքենան չնստեցին, ու այնտեղ մոտ 2 րոպե շարունակեցին ծեծել»։

Իրակլի Կուպրաձեի խոսքով՝ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին՝ նույն «Խարեբան» ոստիկանական մեքենայում տեսել է իրեն և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» անդամ Գելա Խասաիային։

«Երբ ինձ նստեցրին մեքենան, այսպես կոչված Խարեբան, ով դեռևս «Ազգային շարժման» ժամանակ ծեծում ու ահաբեկում էր մարդկանց, հիմա էլ «Վրացական երազանքի» ժամանակ, նայեց ինձ ու Գելա Խասաիային, երբ մեզ դաժան ծեծի ենթարկեցին ու գոհ ժպիտով հեռացավ։ Երևի պետք էր այլ մեքենաների մեջ նայել, որ այնտեղ էլ տեսներ ծեծված քաղաքացիներին։ Մեր քթից ու շուրթերից արյուն էր հոսում։

Դա տեղի է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի թելադրանքով։ Հաշվարկ էր։ Ճանապարհին մեզ ասացին՝ «սա ռուսական օրենքի պատճառով է», «սա Իվանիշվիլիի պատճառով է», «սա Խարեբայի պատճառով» ու ծեծեցին։ Մարմնիս մոտ 15 տեղերում կապտուկներ կան, որոնք նկարել և նկարագրել է Սամխարաուլիի փորձագետը։ «Ես հպարտանում եմ յուրաքանչյուր կապտուկով, քանի որ գիտեմ, թե ինչու ռուսական մահակը խփեց ինձ ռուսական իշխանության կողմից»,- ասում է «Լելոյի» գլխավոր քարտուղարը։

Իրակլի Կուպրաձեն և Գելա Խասաիան վարչական կալանքի են ենթարկվել ապրիլի 16-ի հանրահավաքի ժամանակ։ Ներքին գործերի նախարարությունը նրանց և մնացած բերման ենթարկվածներին մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։

Ծեծի է ենթարկվել նաև Գելա Խասաիան։ «Ոստիկանները մեզ անընդհատ կրկնում էին, որ դա եղել է Կոբախիձեի անունից, Ղարիբաշվիլիի անունից, Գոմելաուրիի անունից և այլն։ Գնում էի դեպի մեքենան, երբ դիմակավորվածներից մեկն ասաց, որ ինձ այնքան են ծեծելու, որ հաջորդ հանրահավաքներին չգնամ։ Ես այս ամենը մեղմ եմ ասում, չեմ ուզում կրկնել այն խոսքերը, որ մեզ ասացին, ինչպես հայհոյեցին։ Առաջին անգամը չէ, որ ձերբակալվում էի, բայց ոչ մի հանրահավաքում նման վերաբերմունք ու ֆիզիկական կամ բանավոր բռնություն չեմ տեսել»,- ասել է Խասաիան ազատ արձակումից հետո։

Իրակլի Կուպրաձեի և Գելա Խասաիայի գործով դատավարությունը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):