IPI-ն Վրաստանի կառավարությանը կոչ է անում լրագրող Աֆղան Սադիգովին չհանձնել Ադրբեջանին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) պահանջում է արտահանձնման կալանքից անհապաղ ազատել ադրբեջանցի լրագրող, Azel.tv-ի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին։ IPI-ն Վրաստանի կառավարությանը, Վրաստանի ներքին գործերի նախարարությանը կոչ է անում Սադիգովին չհանձնել Ադրբեջանին և թույլ տալ նրան լքել Վրաստանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Օգոստոսի 3-ին քրեական ոստիկանության աշխատակիցները Սադիգովին ձերբակալել են փողոցում՝ կնոջ և երեխաների ներկայությամբ, իսկ օգոստոսի 4-ին դատավորը նրան դատապարտել է եռամսյա արտահանձնման կալանքի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Աֆղան Սադիգովը Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։

«Դատարանում դատախազությունը հիմնվել է այն փաստի վրա, որ անձը խուսափում է քննչական մարմիններին զեկուցելուց։ Սակայն գործի ոչ մի տեղ չկա, որ նա ծանուցում կամ կանչ է ստացել ու չի ներկայացել։ Ադրբեջանում Աֆղան Սադիգովի դեմ այնպես է գործ հարուցվել, որ նա տեղեկություն չի ունեցել այդ մասին։

Արտահանձնման դեպքում մեծ է վտանգը, որ նա կենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամ նրա կյանքին ու առողջությանը կարող են լուրջ վտանգ հասցնել»,- ասել է փաստաբան Դիմիտրի Նոզաձեն։ Նրա տեղեկություններով՝ լրագրողը ապաստան է խնդրում Վրաստանում։

Սևինչ Սադիգովան կարծում է, որ իր ամուսինը հետապնդվում է Ադրբեջանի կառավարությանը քննադատելու համար և կալանավորվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեի կարծիքով՝ լրագրողին Ադրբեջանին հանձնելը կլինի մարդու իրավունքների շատ լուրջ խախտում, և միակ ճիշտ որոշումը արտահանձնումից հրաժարվելն է։

«Եթե մարդը հետապնդվում է իր երկրում իր հայացքների և գործունեության պատճառով, եթե նա ենթարկվում է դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և չի կարող օգտվել իր երկրում արդար դատաքննության իրավունքից, նրա արտահանձնումը, անկախ նրանից, թե ով է նա, չի թույլատրվում։ Վրաստանը միջազգային պայմանագրերով պարտավոր է թույլ չտալ արտահանձնումը նման դեպքում։

Հետևաբար, այս դեպքում ևս մեկ անգամ կերևա՝ Վրաստանը հավատարի՞մ է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, թե՞ մերժում է դրանք»,- ասել է Քուրդովանիձեն։

Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Մոտ երկու շաբաթ առաջ նա կնոջ և երկու անչափահաս աղջիկների հետ փորձել է մեկնել Թուրքիա, սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի վրացի սահմանապահները նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Այն ժամանակ Սադիգովին չեն ձերբակալել, և ասել են, որ նա կարող է միայն Ադրբեջան վերադառնալ։

Ադրբեջանի իշխանությունները Աֆգան Սադիգովին շորթման մեղադրանքով ձերբակալել են 2020 թվականի մայիսին։ Նույն թվականի նոյեմբերին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Սադիգովը հերքել է մեղադրանքը և ի նշան բողոքի՝ բանտում հացադուլ է հայտարարել։ Տեղի իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։ Սադիգովը 2022 թվականի մայիսի վերջին նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած դատապարտյալներից մեկն է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։