Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ հունվարի 29-ին, կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Ղարիբաշվիլին կլինի իշխող կուսակցության նոր նախագահը։ Նրա խոսքով, աշնանը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, և «Վրացական երազանքը» պետք է պատրաստվի համոզիչ հաղթանակի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
- 6 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
«Այսօր ես թողնում եմ վարչապետի պաշտոնը։ Թույլ տվեք հակիրճ, բայց հստակ բացատրել այս որոշման պատճառները։ Բոլորովին վերջերս՝ անցած տարեվերջին, հանրությանը ներկայացրի ծավալուն զեկույց իմ երեք տարվա աշխատանքի մասին։ Ինչպես գիտեք, ես երկրորդ ժամկետով կառավարության ղեկավարի պաշտոնում սկսեցի աշխատել ամենածանր շրջանում՝ ներքաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամերի պայմաններում։ Ես հստակ ծառայել եմ մեր երկրին, անզիջում պաշտպանել եմ մեր երկրի ու ժողովրդի շահերը, և հպարտ եմ այն արդյունքներով, որ այս ընթացքում ձեռք ենք բերել թիմի հետ։
«Վրացական երազանքի» կառավարման շրջանում ես երկու անգամ հնարավորություն եմ ստացել աշխատել այս բարձրագույն պաշտոնում։ Ամենաերկարը՝ 5 տարի, եղել եմ Վրաստանի վարչապետ։ Մեր քաղաքական թիմի հզորության հիմնական գործոններից մեկը ներքին ժողովրդավարությունն է, որի ամենաակնառու դրսևորումը ռոտացիայի սկզբունքն է։ Թիմում շատ հաջողակ առաջնորդներ կան, և մյուսներին պետք է հնարավորություն տալ: Հատկապես, որ հիմա նոր խնդիրների առաջ ենք կանգնած։ Մենք աշնանը կընտրենք նոր խորհրդարան, և «Վրացական երազանքը» պետք է պատրաստվի համոզիչ հաղթանակ տանելու ընտրություններում, որպեսզի շարունակի առաջ շարժվել՝ հասնելու այլ, ավելի մեծ նպատակների», - ասել է Ղարիբաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքը «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել է կուսակցության քաղխորհրդից։ Նա նախագահ կընտրվի փետրվարի 1-ին նախատեսված համագումարում։
«Չեմ թաքցնի ձեզանից, քաղխորհրդում քննարկվել է մինչև ամառ՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը պաշտոնում մնալու հնարավորությունը, բայց նախընտրեցի այս որոշումը կայացնել հիմա։ Կարևոր է, որ հաջորդ վարչապետը ժամանակին ներկայացնի իր թիմը և ձևավորի նոր կառավարություն։ Հաջողություն եմ մաղթում նոր վարչապետին։ Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է շարունակել աշխատանքը կուսակցությունում, ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացին և ընդհանրապես՝ մեր երկրի զարգացմանը։
Վարչապետի պաշտոնում աշխատելու ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ պարոն Բիձինա Իվանիշվիլիին, կուսակցության ու խորհրդարանի ղեկավարությանը և անդամներին, նախարարությունների ղեկավարներին և յուրաքանչյուր աշխատակցին, կառավարության աշխատակազմի աշխատակիցներին, բոլոր պետական ծառայողներին։
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կնոջս, երեխաներիս և ծնողներիս աջակցության համար։ Հուսով եմ՝ հիմա հնարավորություն կունենամ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ։
Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և միասնություն։ Աստված մեզ պահապան»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին տեղեկությունը երեկ՝ հունվարի 28-ին, հայտնել է «Պիրվելի» հեռուստաընկերությունը, իսկ այսօր՝ «Իմեդին»։ Վերջինիս փոխանցմամբ՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու կներկայացնի «Վրացական երազանքի» ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեին։
Սահմանադրության համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլիի լիազորությունները որպես վարչապետ դադարեցվել են նրա հրաժարականից հետո, և կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։ Երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է իր վստահությունը հայտնի «Վրացական երազանքի» կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի կողմից ներկայացված կառավարությանը։
Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի փետրվարի 22-ից։ Նա կառավարության ղեկավարն էր 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը։