Իրակլի Ղարիբաշվիլին «TV Պիրվելիին» մեղադրում է զրպարտության մեջ և բողոք ներկայացնում դատարան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Պիրվելի» հեռուստաընկերությանը մեղադրում է զրպարտության մեջ և բողոք ներկայացնում դատարան։ Ղարիբաշվիլին վիճելի է դարձնում ապրիլի 6-ին եթեր հեռարձակված «Նոդար Մելաձեի Շաբաթ» հաղորդման ռեպորտաժը, որը վերաբերում է իր թոշակառու հոր՝ մեկ տարում կուտակած մեկ միլիոն դոլարի ունեցվածքի մասին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դատարանին ներկայացնում ենք ստի ու զրպարտության վրա հիմնված տասնյակ պատմություններ, որոնք տարիների ընթացքում պատրաստել է «Նոդար Մելաձեի Շաբաթը»՝ ընդդեմ պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի ընտանիքի։ Մեր նպատակն է, որ «TV Պիրվելին» և «Նոդար Մելաձեի Շաբաթ» հաղորդումը օրենքի պահանջներին համապատասխան ընդունեն, որ իրենց պատրաստած այս ռեպորտաժը և ընդհանրապես ռեպորտաժները զրպարտչական են և ծառայում են պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին վարկաբեկելուն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլիի փաստաբան Ամիրան Գիգուաշվիլին։

«Պիրվելի» հեռուստաընկերության ռեպորտաժի համաձայն՝ նախկին վարչապետի 71-ամյա հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, 2023 թվականի փետրվարին 200 հազար լարիով Դեդոփլիսծղարոյում ձեռք է բերել «Վրացական արմատներ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը։ 2023 թվականի սեպտեմբերին Տարիել Ղարիբաշվիլին հիմնել է «Ղարիբաշվիլի Մարանի» ՍՊԸ ընկերությունը և 710 900 լարիով գնել «Վրացական արմատներին» պատկանող գինեգործարանը։ Լրագրողի խոսքով՝ իրենք ձեռք են բերել Տարիել Ղարիբաշվիլիի և Ֆրանսիայում գրանցված «Բրենդի Վիլաժ» ընկերության միջև 2024 թվականի մարտի 28-ին կնքված պայմանագիրը, որով Ղարիբաշվիլին գինեգործարանը 10 տարով վարձակալությամբ է հանձնել ֆրանսիական ընկերությանը՝ տարեկան 720 հազար եվրոյով։

«Իրակլի Ղարիբաշվիլիի թոշակառու հայրը, ով 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ բիզնես չուներ, նախ 11 ամսում մեկ միլիոն լարի է վաստակել՝ գործարան գնելու համար, ապա գտել է ֆրանսիական ընկերություն, որին երկու միլիոն լարիով վարձակալությամբ գործարան է հանձնել։ Եթե ​​վարձակալը՝ «Բրենդ Վիլաժը» չցանկանա վարձակալել Ղարիբաշվիլիի գործարանը, ապա պետք է վճարի 10 տարվա վարձակալություն, որն ընդհանուր առմամբ հասնում է 21 միլիոն լարիի», - ռեպորտաժի համաձայն՝ ընկերությունը, որը պաշտոնապես ունի ֆրանսիացի սեփականատեր, ստեղծվել է հատուկ այս գործարքի համար: Ըստ լրագրողի՝ կասկած կա, որ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների ֆոնին վարչապետի հայրը հավանաբար դիմել է փողեր լվանալու ճանապարհին։

Նշենք, որ 2023 թվականին թոշակառու հայրը Իրակլի Ղարիբաշվիլիին է նվիրել 150 հազար լարի։ Բացի այդ, ինչպես նշված է գույքի հայտարարագրում, Տարիել Ղարիբաշվիլին 109 500 լարի է վճարել կառավարական ինքնաթիռի վարձակալության համար, որն օգտագործվել է Ամերիկայում սովորելու մեկնոց իր թոռանը Մյունխեն տեղափոխելու համար։ Ընդդիմադիր պատգամավորները պահանջել են նաև Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվածքի հարցով խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել։

Վերջերս «Վրացական երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց մերձավոր մարդիկ տասնյակ հայցեր են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «TV Պիրվելիի» և իշխանությանը քննադատող այլ ալիքների։

  • 2023 թվականի մարտին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է «Պիրվելի» հեռուստաընկերության հայցը և այսպես կոչված զրպարտության գործով վարչապետ Իրակլի Կոբախիձեի մոր օգտին կայացված որոշումը թողել է անփոփոխ։ Վերաքննիչ դատարանի դատավորների կոլեգիան (Օթար Սիճինավա, Գոչա Ջեյրանաշվիլի, Լաշա Թավարթքիլաձե) հեռուստաընկերությանը պարտավորեցրել է վճարել 5555 լարի և հերքել «կեղծ տեղեկատվությունը»։
  • 2023 թվականի մայիսին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Արչիլ Կոչլամազաշվիլին մասնակի բավարարել է Իրակլի Կոբախիձեի քրոջ ամուսնու՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության ներքին տեղահանվածների նախարար Դավիթ Փացացիայի «Պիրվելիի» դեմ ներկայացված հայցը։ Հեռուստաընկերությանը պարտավորեցրել են վճարել 15 000 լարի։
  • 2022 թվականի նոյեմբերին «Պիրվելի» հեռուստաընկերության դեմ դատական վեճը շահել է Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Դատավոր Զաալ Մարուաշվիլիի որոշմամբ հեռուստաընկերությանը պարտավորեցրել են վճարել 15 հազար լարի։
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):