Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և Բունդեսթագի նախագահ Բերբել Բասսի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ ապրիլի 12-ին, դեմառդեմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո, Իրակլի Կոբախիձեն և Օլաֆ Շոլցը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Մինչ վրացական պատվիրակության Գերմանիա մեկնելը, ապրիլի 10-ին Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը հանդիպել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիին։ X սոցիալական ցանցում դիվանագետը հայտնել է, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և կանցլեր Օլաֆ Շոլցի «կարևոր հանդիպումից» առաջ Ղարիբաշվիլիի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել «Գերմանիայի մտահոգություններին՝ կապված արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծի և Եվրամիության 9 կետերի կատարման հետ»: Այս հարցերը նշված չեն «Վրացական երազանք» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Հանդիպմանը խոսվել է Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերությունների և բազմաթիվ ոլորտներում հաջող համագործակցության հարցերի մասին։ Նշվել է, որ առավել ամրապնդվում է տարբեր ոլորտներում երկու երկրների երկարաժամկետ գործընկերության դրական դինամիկան։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակին և տարածաշրջանում ընթացող գործընթացներին»,- հաղորդում է «Վրացական երազանքը»։
Ապրիլի 5-ին «Վրացական երազանքի» կողմից այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վերաներկայացման կապակցությամբ Գերմանիայի Բունդեսթագի (Խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, իսկ ապրիլի 10-ին հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ում գրել է, որ նշված օրենքը անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ։
«Անկախ ու քննադատական քաղաքացիական հասարակությունը ոչ թե ժողովրդի թշնամին է, այլ Եվրամիությանն անդամակցելու պայման։ «Վրացական երազանքը» պետք է լսի իր ժողովրդին՝ վրացիների 90%-ը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե Պուտինի Ռուսաստանին»,- ասել է Միխայել Ռոթը։
Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, թեև դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։