Վրաց ժողովրդի ապագան կշեռքի նժարին է. 12 երկրների խորհրդարանի արտաքին կոմիտեները՝ ռուսական օրենքի մասին

Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ժան Լուի Բուրլանժ

«Մենք դա ընկալում ենք որպես թշնամական քայլ վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների և նրա ապագայի նկատմամբ։ Այս օրենքի կրկին նախաձեռնումը խաթարում է Վրաստանի՝ դժվարությամբ ձեռք բերված եվրոպական հեռանկարը և թեկնածուի կարգավիճակը»,- ​​ասված է Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների նախագահների համատեղ հայտարարության մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նրանք «Վրացական երազանքին» կոչ են անում խորհրդարանական քննարկումներից հանել «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։

«Ապրիլի 3-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնության առաջնորդը հայտարարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը կրկին օրակարգ բերելու մասին, որն, ըստ էության, ներկայացնում է անցյալ տարվա այսպես կոչված օտարկրյա ազդեցության մասին ռուսական օրենքի պատճենը:

Նկատի ունենալով, որ վրաց ժողովրդի հսկայական ճնշման և փողոցներում բացարձակ մոբիլիզացիայի պայմաններում իշխող կուսակցությունը 2023 թվականի մայիսին խոստացավ «անվերապահորեն հետ կանչել» նման օրենսդրությունը խորհրդարանական քննարկումներից,

մենք խորապես անհանգստացած ենք այս պուտինյան Ռուսաստանի օրենքի բովանդակությամբ, որը կոչված է խարանելու և թուլացնելու Վրաստանի ակտիվ եվրոպամետ քաղաքացիական հասարակությանն ու ոչ կառավարական հատվածին, մինչդեռ այն լայնորեն ճանաչվում է որպես Վրաստանի ամենամեծ ակտիվը/գանձը ու հույսը և բյուջեի և ֆինանսավորման թափանցիկության առումով, այն ունի ամենաուժեղ հեղինակությունն աշխարհում:

Հաշվի առնելով, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների ազատությանը նպաստող միջավայրի ստեղծումն ու պահպանումը ժողովրդավարության հիմքն է և կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման հաջողության համար, այս օրենքի կրկին նախաձեռնումը խաթարում է Վրաստանի եվրոպական հեռանկարը և թեկնածուի կարգավիճակը:

Մենք սա ընկալում ենք որպես թշնամական քայլ վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների և նրա ապագայի նկատմամբ և լուրջ մտահոգություն ենք հայտնում դրա վերաբերյալ։

Հիշեցնում ենք, որ Վրաստանին տրվել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ պայմանով, որ Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 հանձնարարականները կկատարվի մինչ անդամակցության բանակցությունները, և որ Վրաստանը մինչ այժմ կատարել է այդ հանձնարարականներից միայն 3-ը։

Հիշեցնում ենք նաև, որ 9-րդ հանձնարարականը կոչ է անում Վրաստանին ապահովել քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը, իսկ 1-ինը՝ Վրաստանին կոչ է անում դիմակայել Եվրամիության և նրա արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվությանը։

Մենք կոչ ենք անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հետ կանչել այն խորհրդարանական քննարկումներից, քանի որ մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին և ակնկալում ենք, որ Վրաստանը կպահպանի իր հանձնառությունը՝ խթանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Վրաստանի կառավարությունը ևս մեկ անգամ կցուցաբերի իր հասունությունն ու վճռականությունը՝ ինտեգրվելու եվրոպական և եվրատլանտյան կառույցներին և կառաջնորդվի արևմտյան լիբերալ ժողովրդավարության արժեքներով։ Վրաց ժողովրդի ապագան կշեռքի նժարին է»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի ռազմավարական գործընկերները քննադատում են ռուսական օրենքի ընդունման ծրագիրը։

  • ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ այս օրենքը Վրաստանին կշեղի եվրոպական ճանապարհից և կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք բարելավում են քաղաքացիների կյանքը։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ «օտարերկրյա գործակալների» կամ «օտարերկրյա ազդեցության» մասին օրինագծի նորից նախաձեռնումը «իրապես հակասում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»։ Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ «օրենքը, որը ներդնում է օտարերկրյա գործակալի այս գաղափարը», իրականում ազդեցություն կունենա ինչպես միջազգային, այնպես էլ Վրաստանում գործող բազմաթիվ լրատվամիջոցների վրա։
  • Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն իշխանություններին հիշեցրել է Եվրահանձնաժողովի 1-ին և 9-րդ հանձնարարականների մասին, ըստ որոնց՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն երկրում քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը և դիմակայեն Եվրամիությանն ու նրա արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվությանը։

«Վրացական երազանքը» ցանկանում է մինչև խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը ընդունել ռուսական օրենքը, որը մերժել էր 2023 թվականի մարտին բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Ինչպես նշել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի էր, օրինագիծը հետ չի կանչվի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։