«Վրաստանի իշխող կուսակցության կողմից արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծի կրկին նախաձեռնումը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Եվրամիությունը հիշում է անցյալ տարի Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության կողմից տրված հրապարակային խոստումը՝ նման օրենսդրությունը «անվերապահորեն չեղյալ հայտարարելու» մասին»,- ասել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Եվրամիությունը ցավում է, որ չնայած 2023 թվականի մարտի հասարակական և միջազգային բուռն արձագանքներին, օրինագիծը կրկին քննարկվում է։
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը, մամուլի ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն է։ Այն նաև կարևոր է ԵՄ անդամակցության գործընթացի համար։
Եվրամիությունը հիշում է, որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել՝ պայմանով, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն, որոնք նշված են Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում։
9-րդ քայլը ներառում է հանձնարարական Վրաստանին՝ ապահովելու քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը, իսկ 1-ին քայլը Վրաստանին կոչ է անում դիմակայել ԵՄ-ի և նրա արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվությանը:
Թափանցիկություն հասկացությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքացիական հասարակության ազատությունը սահմանափակող գործիք։
Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին ընդունել և իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին պահպանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները խթանելու իր հանձնառությունը»,- ասել է Պիտեր Ստանոն։
Իշխող կուսակցությունը մտադիր է մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը երեք ընթերցմամբ էլ ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին՝ բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» տերմինով։ Ապրիլի 3-ին կայացած ճեպազրույցում «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի էր, օրենքի նախագիծը հետ չի կանչվի։ «Ոչ մի դեպքում։ Սա սկզբունքային հարց է»,- ասել է Մդինարաձեն։ Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։ Կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կողմ է ռուսական օրենքի նախաձեռնությանը։