Շիդա Քարթլիի պետական լիազոր է նշանակվել Գուրիայի ոստիկանության վարչության տնօրեն Լևան Խարաբաձեն։ Կառավարության վարչակազմի տվյալներով՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հանդիպել է նոր նահանգապետին և խոսել տարածաշրջանում իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Պետական լիազորի պաշտոնում Լևան Խարաբաձեն փոխարինել է Միխեիլ Շակուլաշվիլիին։ Շակուլաշվիլին, ով նահանգապետ էր նշանակվել 2022 թվականի օգոստոսին այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից, պաշտոնը լքեց Ղարիբաշվիլիի հրաժարականից անմիջապես հետո՝ մարտի սկզբին։ Նա հերքեց, որ որոշել է հրաժարական տալ վարչապետի փոփոխության պատճառով։ Նրա խոսքով՝ 26 տարի պետական ծառայությունում աշխատելուց հետո հոգնել է և ցանկանում է տեղափոխվել մասնավոր հատված։
Նոր նահանգապետը մասնագիտությամբ իրավաբան է։ 2021 թվականից մինչ այժմ նա ՆԳՆ Գուրիայի ոստիկանության վարչության տնօրենն էր, իսկ 2019-2021 թվականներին ղեկավարել է Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքը։ Կառավարության վարչակազմի տվյալներով՝ Լևան Խարաբաձեն ղեկավար պաշտոններում աշխատելու երկար տարիների փորձ ունի։
