Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները բխում են վրաց ժողովրդի շահերից։ Նա այսպես է պատասխանել վարչապետ Իրակլի Կոբախիձեի Իրան կատարած այցերի մասին լրագրողի հարցին: Պապուաշվիլիի խոսքով՝ Իրանը Ուկրաինայում ընթացող պատերազմի մասնակից չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրացական երազանքի» գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում Պապուաշվիլիին հարցրել են, թե ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Վրաստանը առաջին դեմքով ներկայացված լինի Իրանի նախագահի երդմնակալությանը, և արդյոք դա մեսիջ է արևմտյան գործընկերների համար։
«Երևի հիշում եք նույն պաթոսը, երբ տարբեր պաշտոնյաների այցը Չինաստան էր։ Նույն մեղադրանքները կան, և այսօր մենք տեսնում ենք, որ բոլոր եվրոպացի առաջնորդները գալիս են Չինաստան։ Ճիշտ նույն պաթոսն էր՝ իբր Ռուսաստանի հետ կապերի պատճառով և այլն։ Մենք աշխարհին նման պրիզմայով չենք նայում, մենք աշխարհին նայում ենք Վրաստանի գտնվելու վայրից և այն տեղից, որտեղ գտնվում ենք պատմականորեն, իսկ աշխարհին նայում ենք մեր հարևանությամբ։ Սա մեր ոչ միայն դիվանագիտական, այլև պատմական տակտն է, որ ոչ միայն սգո, այլև նախագահի երդմնակալության ժամանակ վրաց ժողովուրդը պետք է ներկայացված լինի այս գործընթացում»,- ասել է Պապուաշվիլին։
Լրագրողի հարցին, թե կառավարությունը չի՞ դժվարանում սերտ հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որն իրականում պատերազմի մասնակից է, Պապուաշվիլին ասել է.
«Իրանը ոչ մի պատերազմի, համենայնդեպս այս պատերազմի մասնակից չէ։ Ես չգիտեմ, թե որտեղից եք դա վերցնում։ Ինչ վերաբերում է Իրանի հետ մեր հարաբերություններին, ապա մենք ունենք մեր պատմական և դիվանագիտական հարաբերությունները, որոնք հիմնված են ինչպես հարգանքի, այնպես էլ ազգերի միջև մշակութային հարաբերությունների և, իհարկե, մեր ժողովրդի վերաբերմունքի արտահայտման վրա այն գործընթացների նկատմամբ, որոնք պետք է տեղի ունենան նույն երդմնակալության տեսքով։ Ուստի, կարծում եմ, կարևոր է, որ պետությունը չնայի այս ու այն կողմ ու չնմանի մյուսների անելիքները, ես էլ նույնն անեմ... Մենք 30-ամյա նոր հանրապետություն ենք, բայց 3000-ամյա հին պետություն, և ես չեմ կարծում, որ երկրի երեսին որևէ պետություն ունի պետականություն այն փորձը, որը կա վրացական գենի մեջ»:
Շալվա Պապուաշվիլին չի պատասխանել հարցին, թե տեղեկություն ունի՞, որ Իրանը Պուտինի ռեժիմին մատակարարում է «Շահիդ» անօդաչու սարքեր, և շարունակել է. «Մեզ պետք չէ, որ որևէ մեկը մեզ ասի, թե ինչպես վարվենք հարևանությամբ և ինչպես պահպանենք խաղաղության կղզին աշխարհաքաղաքական առումով այս դժվարին տարածաշրջանում։ Վրաստանի կառավարությունը գործում է միայն վրաց ժողովրդի շահերից ելնելով»։
Վերջին երեք ամիսների ընթացքում Վրաստանի վարչապետը երկու անգամ այցելել է Իրան։ Մայիսի 22-ին Իրակլի Կոբախիձեն արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ մասնակցել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հուղարկավորության արարողությանը։ Հուղարկավորությանը մասնակցել են «Հեզբոլլահ», «Համաս» և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդները, ինչպես նաև ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և այլք։ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 30-ին, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի հետ մասնակցել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանիի երդմնակալության արարողությանը։ Նա հանդիպել է Փեզեշքիանիին և հաջողություն մաղթել նրան։
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Իրանը աջակցում է Ռուսաստանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով։ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է իրանական արտադրության մոտ 3700 կամիկաձե անօդաչու թռչող սարք՝ Շահիդ-131/Շահիդ-136: Ռուսաստանին զենք մատակարարելու պատճառով Ուկրաինայի կառավարությունը երկրից արտաքսել է Իրանի դեսպանին և կրճատել հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները մի քանի օր առաջ հրապարակված զեկույցում նշել են, որ Ռուսաստանը շարունակում է խորացնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները՝ Ուկրաինայում մահաբեր օգնություն ստանալու դիմաց։