Իրանի հավաքականը աշխարհի առաջնությունում ի նշան բողոքի չի երգել ազգային օրհներգը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ AFP

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած աշխարհի 2022 թվականի առաջնությունում Իրանի հավաքականի անդամները Անգլիայի դեմ խաղից առաջ չեն երգել իրենց երկրի հիմնը։ Այս քայլով նրանք իրենց համերաշխությունն են հայտնել սեպտեմբերին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերին, որոնք սկսվեցին ոստիկանության կողմից ձերբակալված 22-ամյա քուրդ կնոջ՝ Մահսա Ամինի մահից հետո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հանդիպումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էխսան Խաջաֆին հրապարակավ աջակցել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին, որոնք Իրանի իշխանությունները երկու ամիս փորձում են ճնշել։

«Նրանք պետք է իմանան, որ մենք իրենց կողքին ենք, մենք աջակցում ենք իրենց և համակրում ենք իրենց։ Պետք է խոստովանել, որ մեր երկրում պայմանները սխալ են, իսկ մեր ժողովուրդը դժգոհ է։ Մենք այստեղ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է լինենք նրանց ձայնը կամ չհարգենք նրանց: Այն ամենը, ինչ մենք ունենք, նրանցից է։

Մենք պետք է պայքարենք, պետք է խաղանք, պետք է գոլեր խփենք, որպեսզի ցույց տանք Իրանի խիզախ ժողովրդին։ Հուսով եմ, որ պայմանները կփոխվեն»,- ասել է ԱԵԿ Աթենքի ֆուտբոլային ակումբի խաղացող Էխսան Խաջաֆին։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հավաքականի անդամները մինչ այժմ աջակցություն չեն ցուցաբերել իրենց հայրենակիցներին։ Նրանք ձեռնպահ են մնացել քաղաքական ընթացիկ իրադարձությունների հրապարակային մեկնաբանություններից, ինչի պատճառով էլ արժանացել են երկրպագուների քննադատությանը։ Մինչ Դոհա մեկնելը ազգային հավաքականի անդամները հանդիպել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Երկրում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին սոցիալական ցանցերում տարածված՝ նախագահի հետ արված լուսանկարը մարդկանց վրդովմունքն է առաջացրել։

«Մենք բոլորս տխուր ենք, քանի որ մեր ժողովուրդը սպանվում է Իրանում, բայց մենք բոլորս հպարտ ենք մեր թիմով, որովհետև նրանք չեն կատարել ազգային օրհներգը, քանի որ այն ազգային չէ, դա պարզապես ռեժիմի համար է», - Reuters-ին ասել է իրանցի երկրպագուներից մեկը:

Երկրպագուներից ոմանք կարծում են, որ Իրանի հավաքականը ի նշան բողոքի պետք է հրաժարվեր առաջնությանը մասնակցելուց. «Կամ եթե նրանց ստիպեին գնալ, նրանք կարող էին հրաժարվել խաղալուց, ցույց տալ, որ իրենք ազգի մի մասն են, համերաշխություն ցույց տալ իրանցի մայրերին, որոնց երեխաները ցույցերի ժամանակ սպանվել են ռեժիմի կողմից»:

Սեպտեմբերի կեսերից հակակառավարական ցույցերի ընթացքում Իրանի անվտանգության ուժերը սպանել են ավելի քան 400 մարդու։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների ակտիվիստների տեղեկատվական գործակալությունը (HRANA): Նրանց տվյալներով՝ զոհվածների թվում կա առնվազն 58 երեխա։ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ձերբակալվածների վերաբերյալ ստույգ թվեր չի հրապարակում, սակայն, ըստ HRANA-ի, առնվազն 16 813 ցուցարար է կալանավորվել, այդ թվում՝ հարյուրավոր ուսանողներ:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):