Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքին։ Նիստին, որը տևել է մեկ րոպե, մասնակցել են միայն մեծամասնության և «Եվրոպացի սոցիալիստներ» խմբի անդամները։ Ոչ ոք չի ունեցել դիտողություն, մեկնաբանություն, կամ կարծիք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 2 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
- 3 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Կարող եմ ասել, որ մենք հաղթելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում․ Կոբախիձե
«Շտապ ոչինչ չկա... Որևէ մեկը հարց ունե՞ր, և հնարավորություն չե՞ն ստացել տալու։ Չի եղել նման բան»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին։
«Վրացական երազանքը» չի սպասել, որ ընդդիմադիր պատգամավորները մտնեն նիստերի դահլիճ։ Նրանք ասում են, որ իրենց խոչընդոտել են օրենսդիր մարմնի մուտքի մոտ կանգնած ոստիկանները։
«Մեզ դուրս սպասել տվեց ոստիկանությունը։ Հետո սպասեցինք մամուլին, լրագրողներն էլ չկային։ Մեծամասնության անդամները նույնիսկ չհասցրի աթոռներին նստել, երբ Օխանաշվիլին ավարտեց նիստը։ Սա ոչ լեգիտիմ գործընթաց է»,- ասել է պատգամավոր Խատիա Դեկանոիձեն։
Դեռ երեկ երեկոյան ընդդիմադիր պատգամավորները փորձում էին մտնել խորհրդարան, սակայն, ինչպես ասում է «Լելո»-ի անդամ Անա Նացվլիշվիլին, նրանց ապօրինի արգելել են մուտք գործել օրենսդիր մարմին։
«Այսօր առավոտից միտումնավոր քաղաքականություն է եղել՝ ուժի և հատուկ ջոկատայինների միջոցով «Վրացական երազանքի» պատգամավորներին բերելու և ընդդիմադիրների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար։ Երրորդ նիստը որոշվում է րոպեների ընթացքում, և հենց այս րոպեները կորցրեցինք, երբ արհեստականորեն ուշացրին մեր մուտքը։ Բայց այն ֆոնին, ինչ կատարվում է երկրում, երբ իշխանությունը սահմանադրական հեղաշրջում է կազմակերպում, դեմ է գնում ժողովրդի կամքին, իհարկե, սա արդեն զարմանալի չէ։ Սա կատարյալ կամայականություն է, հենց ռուսական բնավորության կամայականություն, որն օրինականացնելու համար ռուսական օրենք է պետք»,- նշել է Նացվլիշվիլին։
Կոմիտեի նիստն անցկացվել է բողոքի ակցիայի և ՆԳՆ ստորաբաժանումների մոբիլիզացիայի ֆոնին։
Ռուսական օրենքը վաղը՝ մայիսի 14-ին, երրորդ և վերջնական ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
