Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ռովշան Իսկանդարովը Մառնեուլիի 69-րդ տեղամասում քվեաթերթիկների լցոնումը, որի արդյունքում տեղամասի տվյալները անվավեր են ճանաչվել, բացատրում է որպես «ընդդիմության սադրանք»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Մառնեուլի» ռադիոյի փոխանցմամբ՝ Իկանդարովը սոցցանցում միջադեպի առնչությամբ հրապարակել է հետևյալ հայտարարությունը.
«Ուզում եմ պարզաբանել ու լույս սփռել իմ շուրջ ծավալված իրադարձությունների ու ստի քարոզարշավի վրա։ Սա զրպարտություն է, իբր ես ընտրատեղամասում քվեաթերթիկներ եմ լցրել քվեատուփը՝ փորձելով կեղծել ընտրությունները։ Արմատական ընդդիմության ներկայացուցիչները միտումնավոր խեղաթյուրում և տարածում են կոնտեքստից դուրս բերված տեսանյութեր։
Փաստը հետևյալն էր. երբ նկատեցի ընտրատեղամասում կուտակումներ և աղմուկ, անմիջապես մտա ներս և փորձեցի պարզել իրավիճակը, և պարզվեց, որ ընդդիմության ներկայացուցիչները լկտիաբար խախտում են ընտրական կանոնները։ Նրանք ընտրատեղամասում զբաղված էին քարոզչությամբ և թույլ չէին տալիս «Վրացական երազանքի» պոտենցիալ ընտրողներին իրենց քվեաթերթիկները տեղավորել քվեատուփում, և հենց այդ քվեաթերթիկները վերցրել էին իրենց (ընդդիմության ներկայացուցիչները) ձեռքում, որին շատերն են ականատես եղել։
Էմոցիաներս չկարողացա զսպել ու զայրացած նրանց ձեռքերից խլեցի քվեաթերթիկները ու գցեցի քվեատուփի մեջ։ Այնպես որ, իմ նպատակը ոչ թե ընտրությունները կեղծելու փորձն էր, այլ սա ընդդիմության կողմից լավ ծրագրված սադրանք էր»,- ասում է Իսկանդարովը։
Հոկտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, սոցիալական ցանցերում շրջանառվել է Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում դիտորդի կողմից նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, որ Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահի տեղակալ և «Վրացական երազանքի» անդամ Ռովշան Իսկանդարովը քվեաթերթիկներ է լցնում արկղը։ Տեսանյութում երևում է նաև մեկ այլ տղամարդ, ով օգնում է նրան։ Ռովշան Իսկանդարովն այնտեղ էր որպես «Վրացական երազանքի» ներկայացուցիչ։
Միջադեպի պատճառով թիվ 69 ընտրատեղամասի տվյալները անվավեր է ճանաչվել։ «Միասնություն-Ազգային շարժումից» ասել են, որ ընդդիմությունը նշված տեղամասում ընտրություններում հաղթել է մեծ տարբերությամբ, որտեղ միասնական ցուցակում 1643 ընտրող կար։
Իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն քվեաթերթիկների լցոնումը «բեմադրված ներկայացում» և «սադրանք» է անվանել։ Նա չի բացառել, որ Իսկանդարովին կաշառել է ընդդիմությունը։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 1643-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտրակեղծիքներին և նախատեսում է ազատազրկում՝ մինչև երկու տարի ժամկետով։ Չորս օր է անցել, բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։