Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարության և խորհրդարանի՝ Քնեսեթի անդամներին կոչ է արել խելքի գալ և մերժել կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը երկրի պատմության մեջ ամենամեծ ցույցերից մեկն է առաջացրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Երեկ գիշեր մենք շատ ծանր տեսարաններ տեսանք։ Դիմում եմ վարչապետին, կառավարությանն ու կոալիցիայի անդամներին: Ամբողջ ժողովուրդը խորապես մտահոգված է: Վտանգված է անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը։ Իսրայելի ժողովուրդը հետևում է ձեզ։ Հրեա ժողովուրդը հետևում է ձեզ: Ամբողջ աշխարհը նայում է ձեզ։ Ի համերաշխություն Իսրայելի ժողովրդի, հանուն ձեր կրած պատասխանատվության՝ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը։
Դիմում եմ Քնեսեթի բոլոր խմբակցությունների ղեկավարներին՝ ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր, երկրի քաղաքացիներին վեր դասել ամեն ինչից և գործել առանց հապաղելու պատասխանատու և համարձակ։ Հենց հիմա խելքի եկեք: Սա քաղաքական պահ չէ, սա առաջնորդության և պատասխանատվության պահ է»,- երեկ երեկոյան տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո ասել է նախագահը։
Իսրայելում տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքի ցույցերը բռնկվեցին կիրակի ուշ երեկոյան և տևեցին մինչև լուսաբաց, ինչին նախորդել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնից ազատումը: Ավելի վաղ Գալանտը հայտարարել էր, որ դատական համակարգի նախատեսվող բարեփոխումը վտանգ է ներկայացնում պետական անվտանգության համար։
Երուսաղեմում և Թել Ավիվում ոստիկանությունը և բանակը ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Իսրայելի քաղաքացիներն արդեն երրորդ ամիսն է բողոքում են Գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակելու կառավարության ծրագրերի դեմ։ Վարչապետ Նեթանյահուի նախաձեռնած օրենքի նախագիծը նախատեսում է դատական իշխանությանը զրկել օրենսդիր ու գործադիր իշխանությունների վրա ազդելու և վերահսկելու հնարավորությունից։ Այսօր Գերագույն դատարանը կարող է արգելափակել խորհրդարանի որոշումը՝եթե այն համարի օրենքին հակասող, իսկ օրենսդրական փոփոխությունների հաստատման դեպքում խորհրդարանի պարզ մեծամասնությունը (120-ից Քնեսեթի 61 անդամ) կկարողանա հաղթահարել Գերագույն դատարանի ցանկացած վետոն։ Սա նշանակում է, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող իշխող կոալիցիան անարգել կընդունի կամ կչեղարկի օրենքները։
