Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն պարզաբանել է, թե ինչու Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կատարված փոփոխությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Կատարված փոփոխություններով կենսաթոշակային ֆոնդի կառավարման խորհրդի անդամներին կնշանակի վարչապետը, մինչդեռ հիմնադրամի ներդրումային խորհրդի անդամներին նախկին մոդելով ընտրում էր խորհրդարանը։ Անընդունելի և անթույլատրելի է այս գործընթացը խորհրդարանից դուրս բերելը և իշխանության նման կենտրոնացումը վարչապետի ձեռքում։
Նշված փոփոխությունը վտանգ է ստեղծում, որ խորհուրդը համալրվելու է իշխող ուժի շահերը կրող կադրերով։ Դա հնարավորություն կտա իշխող ուժի քաղաքական որոշումներով հիմնադրամի ներդրումներն իրականացնել տարբեր ցածր եկամտաբեր պետական նախագծերում և դրանք չեն ծառայի բնակչության լավագույն շահերին։
Կենսաթոշակային բարեփոխումը համարվում էր Վրաստանի հաջողված բարեփոխումներից մեկը, այդ իսկ պատճառով արդարացված չէ ընդունել այնպիսի փոփոխություններ, որոնք վնասում են այս բարեփոխման հեղինակությունը, սասանում բնակչության վստահությունը դրա նկատմամբ։ Ամուր կենսաթոշակային համակարգը և դրա հուսալիությունը ուղղակիորեն կապված են քաղաքացիների բարեկեցության հետ։ Ըստ այդմ, մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել՝ հաշվի առնելով Վրաստանի ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացիների շահերը»,- ասել է Մսխիլաձեն։
Խորհրդարանը հունիսի 27-ին երրորդ ընթերցմամբ քննարկեց կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխությունները և 75 ձայնով ընդունեց դրանք։ 66 ձայնը պատկանում է «Վրացական երազանք» խմբակցության անդամներին, իսկ 9 ձայնը՝ իշխող կուսակցության մաս կազմող «Ժողովրդի ուժի» պատգամավորներին։
Ընդունված օրենքի համաձայն՝ կենսաթոշակային գործակալության անվանումը փոխվում է՝ «Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամ» և փոփոխությունները ներառվում են կառավարման կանոններում։ Մասնավորապես, կենսաթոշակային ֆոնդում կստեղծվի կառավարման նոր խորհուրդ, որը կփոխարինի գործող վերահսկիչ և ներդրումային խորհրդին։ Գործող օրենսդրության համաձայն՝ ներդրումային խորհրդի անդամներին ընտրում է խորհրդարանը, իսկ ներկայացված փոփոխությամբ խորհրդի պրոֆեսիոնալ անդամներին կնշանակի ու պաշտոնից կազատի վարչապետը։ Նաև որպես գործադիր մարմին ստեղծվում է Կենսաթոշակային ֆոնդի տնօրինությունը։ Նրա անդամներին կնշանակի և պաշտոնից կազատի կառավարման խորհուրդը։ Ստացված փոփոխությամբ ավելանում են սահմանաչափը այսպես կոչված այլ տեսակի ակտիվներում ներդրումներ կատարելու համար: Փոփոխությունները նախատեսում են նաև կենսաթոշակային ֆոնդի ցանկացած գործունեության աութսորսինգի հնարավորություն, ինչի համար կպահանջվի Ազգային բանկի համաձայնությունը։
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի»՝ օրենսդրական փոփոխությունները թուլացնում են կենսաթոշակային ֆոնդի անկախությունը և այն վերահսկելու հնարավորությունը, ինչը կարևոր երաշխիք է հիմնադրամում մոբիլիզացված միջոցների արդյունավետ կառավարման համար։ Ներկայում կենսաթոշակային հիմնադրամում կա 5 միլիարդ լարի, որը ներառում է Վրաստանի մեկ միլիոնից ավելի քաղաքացիների կենսաթոշակային ապահովումը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել կուտակային կենսաթոշակի մասին օրենքը և այն վերադարձրել է խորհրդարան։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ։