Իթխվիսիի բնակիչները կառավարության՝ գյուղն ազատելու մասին վերջնագրին Իվանիշվիլիի տան մոտ ակցիայով են պատասխանել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ճիաթուրայի շրջանի Իթխվիսի գյուղի Մախաթաձեների և Մեգրելիշվիլիների թաղամասի բնակիչներն արձագանքել են գյուղն անհապաղ լքելու տեղական իշխանությունների վերջնագրին և Ճորվիլայում՝ Բիձինա Իվանիշվիլիի տան դիմաց ակցիա են անցկացրել։ Իթխվիսիում իրավիճակը վատացել է։ 2022 թվականի մարտին փլուզված տարածքը մեծացել և խորացել է, իսկ այլ վայրերում ճեղքեր են առաջացել։ Կառավարությունը հոսանքազրկել է աղետի գոտում ապրող ընտանիքներին և հրաժարվել վնասված ճանապարհի վերանորոգել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես «Վրաստանի լուրերին» են հայտնել Իթխվիսիի բնակիչները, տեղական իշխանությունները ցանկանում են ստիպել նրանց լքել գյուղը:

«Երբ նրանք կտրեցին լույսը և հրաժարվեցին վերականգնել ճանապարհը, մենք շարժվեցինք Սաչխերեի Ճորվիլա գյուղ և հավաքվեցինք Իվանիշվիլիի տան մոտ։

Գալուց մի քանի րոպե հետո զանգեցին, ասում էին բոլոր խնդիրները կլուծեն՝ միայն թե Ճորվիլայից հեռանանանք։

Իսկապես, էլեկտրամատակարարումը վերականգնվեց, իսկ փլված ճանապարհի հատվածը քարով ու խճաքարով լցվեց, որպեսզի հնարավոր լինի անցնել»,- «Վրաստանի լուրերին» պատմել է Մեգրելիշվիլիների թաղամասի տուժողներից մեկը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանների՝ 2 տարի առաջ գրված եզրակացության համաձայն՝ Իթխվիսիի այս տարածքում ապրելը կտրականապես անհնար է։ Այդ ժամանակաշրջանի տվյալներով՝ ավերվածության տարածքը կազմել է 40 հա։ 20 տուն հիմնովին ավերված է կամ անբնակելի, իսկ 86 ընտանիք գտնվում է ռիսկային գոտում։

Ճիաթուրայի քաղաքապետարանը տեղացիներին առաջարկել է վարձով տեղափոխվել, ինչին շատ ընտանիքներ համաձայնել են։ Քաղաքապետարանը տուժած բնակիչներին բնակարաններ է վարձել՝ հիմնականում շենքերում, ինչի պատճառով անասնապահությամբ ապրող ընտանիքները ստիպված են եղել մնալ աղետի գոտում։

«Ես այստեղ մի քանի կով ունեմ։ Խնամում եմ անասուններին և դրանով եմ պահում իմ ընտանիքը: Եթե ​​գնամ շենք, որտե՞ղ տանեմ անասուններին։ Եթե ​ապրանք չունենամ, ինչո՞վ ենք ապրելու։

Դրա համար մենք պահանջում ենք, որ կա՛մ մեզ ապահով վայրում հողատարածքներ հատկացնեն ու փոխհատուցում տան՝ տներ կառուցելու համար, կա՛մ իրենք կառուցեն։ Մեզ 60 հազար լարի են առաջարկում որպես փոխհատուցում, այսքան գումարով է գնահատվել տունը, բակը, հողամասը, պահեստները, ընկուզենիի այգիները։ Ի՞նչ գնեմ 23 հազար դոլարով, ինչպե՞ս նորից սկսեմ կյանքը այս տարիքում»,- մեզ հետ զրույցում պատմում է տուժող Նեստան Գոգատիշվիլին։

Աղետի էպիկենտրոնում ապրող ընտանիքներից 2 տարվա ընթացքում միայն երեք ընտանիք է համաձայնել քաղաքապետարանի առաջարկած փոխհատուցմանը։ Գյուլնարային և Գիորգի Մեգրելիշվիլիներին, որոնց երկհարկանի տունը, բակը և պահեստներն ամբողջությամբ թաղված էին, վճարվել է 82 հազար լարի, ինչը շատ ավելի քիչ է, քան տուժողների ընտանիքը համարում էր համարժեք փոխհատուցում։ Այս գումարից 30 000 լարի նվիրաբերել է Տեղահանվածների, էկոմիգրանտների և կենսապահովման աղբյուրների գործակալությունը։ Գումարի մնացած մասը, ըստ Իթխվիսիի բնակիչների, վճարում է «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն։ Թե ինչ տեսքով, չգիտեն։ Ճիաթուրայի քաղաքապետարանը, որը Վրաստանի ինքնակառավարման մարմինների մեջ ամենա ոչ թափանցիկ գերատեսչություններից է, նույնպես բացատրություն չի տալիս։

Պետական ​​հանձնաժողովի եզրակացության համաձայն, որը պետք է պարզեր Իթխվիսիում ավերածությունների իրական պատճառները, պատասխանատվությունը չի դրվել «Ջորջիան Մանգանեզի» վրա։ Հանձնաժողովը չի հերքել, որ Իթխվիսիում հողերի փլման գործընթացը պայմանավորված է մանգանի արդյունահանման աշխատանքներով, թեև դրա պատճառ է նշվել 1970-80-ականների արտադրությունը և կտրականապես բացառվել է «Ջորջիան Մանգանեզ» ընկերության պատասխանատվությունը, որը Ճիաթուրայում 2007 թվականից հանքաքար է արդյունահանում։ Իրականում, «Մթիս Ամբեբիի» լրագրողական հետաքննությունը ցույց է տվել, որ «Ջորջիան Մանգանեզը» Իթխվիսիի տակ հանքաքար է արդյունահանում նաև վերջին շրջանում՝ նույնիսկ 2007 թվականից հետո։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Սոցիալական արդարության կենտրոնը մի քանի անգամ իրավաբանական աջակցություն են առաջարկել տուժած իթխվիսցիներին, սակայն ընտանիքներից և ոչ մեկը դատական վեճ չի սկսել «Ջորջիան Մանգանեզի» և Ճիաթուրայի քաղաքապետարանի դեմ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):