Եվրախորհրդարանը հաստատել է Վրաստանի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի կատարման տարեկան զեկույցը։ Փաստաթղթում ներառված ուղղումները պարունակում են «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և «Մթավարի Արխիի» տնօրեն Նիկա Գվարամիային ազատ արձակելու կոչեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Զեկույցի համաձայն՝ Եվրախորհրդարանը մտահոգված է այն հաղորդագրություններով, որ Ռուսաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները, հավանաբար, օգտագործում են Վրաստանը՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները։ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական միության ինստիտուտներին ուսումնասիրել այդ մեղադրանքները, մասնավորապես՝ տարբեր զեկույցներ, այդ թվում՝ Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության հեղինակածը, որը վերաբերում է Բիձինա Իվանիշվիլիի Ռուսաստանի հետ կապերին.
«Եթե մեղադրանքները հաստատվեն, Եվրախորհրդարանը պահանջում է անձնական պատժամիջոցներ սահմանել նրա և նրա մերձավորների դեմ։ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Իվանիշվիլիի ընտանիքի անդամների և մտերիմների նկատմամբ, որոնք կանգնած են Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի ներկայիս կառավարության ոչ միանշանակ դիրքորոշման հետևում՝ Կրեմլի հետ կապերի պատճառով»։
Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի ընդունումը, որը ներառում է «նոր չափանիշների ցանկ, որոնք թույլ կտան ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր օգնում են շրջանցել պատժամիջոցները»:
Զեկույցում ներառված մեկ այլ ուղղումով Եվրախորհրդարանը շեշտում է Վրաստանի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում անձնական շահերի չափազանց մեծ ազդեցությունը վերացնելու անհրաժեշտությունը։ Փաստաթղթում նշվում է, որ սա Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջնահերթություններից մեկն է, որը պետք է կատարվի մինչև Վրաստանը ստանա Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ.
«Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս համակարգված կերպով վերացնել անձնական շահերի, հատկապես օլիգարխ և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի չափազանց մեծ ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կառուցվածքային և կարգավորող բարեփոխումների միջոցով։ Եվրախորհրդարանը վերահաստատում է իր կոչը Խորհրդին և ժողովրդավարական գործընկերներին համապատասխան միջոցներ ձեռնարկելու, ներառյալ Իվանիշվիլիի և ժողովրդավարական քաղաքական գործընթացի վատթարացման բոլոր պատասխանատուների դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը»:
Եվրախորհրդարանի պատգամավորները «լուրջ մտահոգություն» են հայտնում Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թունաբանական զեկույցի առնչությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ զեկույցում պարզվել է, որ Սաակաշվիլիի մազերի և եղունգների նմուշների փորձաքննությունը պարզել է ծանր մետաղների և այլ նյութերի, այդ թվում՝ սնդիկի և մկնդեղի առկայություն։ Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները, եզրակացության հիման վրա, ասում են, որ Միխեիլ Սաակաշվիլիի դրսևորած պաթոլոգիական ախտանիշներից շատերը ծանր մետաղներով թունավորման արդյունք են, ինչը նպաստել է նրա առողջության արագ վատթարացմանը։
Եվրախորհրդարանը նախկին նախագահի առողջության և բարեկեցության ողջ պատասխանատվությունը վերապահում է Վրաստանի կառավարությանը՝ «եթե ինչ-որ բան պատահի, կառավարությունը պետք է պատասխան տա»։
Եվրախորհրդարանի պատգամավորները դիմում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որպեսզի օգտագործի իր «սահմանադրական արտոնությունները» այս խնդիրը լուծելու համար։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին ակտիվորեն ներգրավվել նախկին նախագահի ազատ արձակման գործում։ Եվրախորհրդարանը կրկնում է իր խնդրանքը վրացական իշխանություններին՝ ազատ արձակել Սաակաշվիլիին և թույլ տալ նրան համապատասխան բուժում ստանալ արտերկրում՝ Վրաստանի Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն՝ մարդասիրական նկատառումներով և նվազեցնելու քաղաքական բևեռացումը։
Ասոցացման համաձայնագրի կատարման զեկույցում ներառվել է «Մթավարի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի գործը։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել «քաղաքական դրդապատճառներով քրեական գործերը», ներառյալ Նիկա Գվարամիայի և այլ քննադատական լրատվամիջոցների («Ֆորմուլա» և «Պիրվելի») տնօրենների և հիմնադիրների դեմ գործերը։ Եվրախորհրդարանը մտահոգված է, որ 2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Նիկա Գվարամիայի դատավճիռը և դիմում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան ներում շնորհելու խնդրանքով։
Զեկույցը քվեարկության է դրվել դեկտեմբերի 14-ի լիագումար նիստում։ Եվրախորհրդարանի ներկա 608 պատգամավորներից 430-ը կողմ են արտահայտվել, 126-ը ձեռնպահ են մնացել, 52-ը դեմ է քվեարկել։