Իվանիշվիլին Բաչիաշվիլիին մեղադրում է նաև «Մտկվարի ՀԷԿ»-ի համար հատկացված միլիոնները յուրացնելու մեջ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Թեյմուրազ Ծիքվաձեն հայտարարություն է տարածել։ Փաստաբանի խոսքով՝ բացի կրիպտոարժույթի բիզնեսից 39 միլիոն դոլար հափշտակելուց, Իվանիշվիլին իր հիմնադրած Համաներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն Գիորգի Բաչիաշվիլիին մեղադրում է նաև «Մտկվարի ՀԷԿ» համար հատկացված միլիոնները վատնելու և դրանց յուրացման մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Փաստաբանի խոսքով՝ Գիորգի Բաչիաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի հետ սկսել է աշխատել մոր խնդրանքով և 13 տարի աշխատել է Իվանիշվիլիին պատկանող կառույցներում, այդ թվում՝ մինչև 2019 թվականի ապրիլը զբաղեցնելով Վրաստանի Համաներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ հետագայում դարձել է նույն հիմնադրամի խորհրդատուների խորհրդի նախագահը։ Բաչիաշվիլին երկար տարիներ շատ մտերիմ է եղել Իվանիշվիլիի հետ և առանձնահատուկ վստահություն է վայելել։

 

Կրիպտոարժույթի բիզնես

Փաստաբանի խոսքով՝ համաներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն աշխատելու ընթացքում՝

2015 թվականի ամռանը Գիորգի Բաչիաշվիլին բիզնես առաջարկով մոտեցել է Իվանիշվիլիին և առաջարկել նրան միջոցներ ներդնել բիթքոյինում, որի հանրահայտությունն ու արժեքը օրեցօր աճում էր։

Իվանիշվիլին հետաքրքրվել է այս առաջարկով և որոշել է 5 մլն ԱՄՆ դոլար ներդնել բիթքոյինի մայնինգում։

Փաստաբանի հայտարարության համաձայն՝ Իվանիշվիլին ցանկացել է ներդրումային գումարը տալ իր անձնական հաշվից, սակայն Բաչիաշվիլին խորհուրդ է տվել ու համոզել նրան իր ընկերությանը գումար տալ «Բանկ Քարթուի» միջոցով։ 2015 թվականի օգոստոսին Գիորգի Բաչիաշվիլիի առաջարկած և իր կողմից վերահսկվող արտասահմանյան ընկերությունը վարկի տեսքով 5 միլիոն ԱՄՆ դոլար է ստացել «Բանկ Քարթուից»։ Բանկի կողմից տրված վարկը եղել է առանց գրավի, և այն ամբողջությամբ ապահովվել է Բիձինա Իվանիշվիլիի անձնական միջոցներով։

Գումարը ներդնելուց հետո որոշակի ժամանակ անց, Իվանիշվիլիի հետ շփվելիս, Գիորգի Բաչիաշվիլին մտահոգություն է հայտնել կրիպտոարժույթների շուկայում անկայուն իրավիճակի վերաբերյալ։ Նա կարողացել է Բիձինա Իվանիշվիլիին համոզել վերադարձնել ներդրված գումարը՝ վաճառելով վաստակած բիթքոյինները։

Գիորգի Բաչիաշվիլին 2016 թվականի օգոստոս-սեպտեմբերին վերադարձրել է վարկի տեսքով բանկից ստացված 5 մլն դոլարը, իսկ մոտ մեկ տարի անց «Քարթու Բանկի» տնօրեն Նատո Խաինդրավային է փոխանցել 536 900 դոլար, որը, ըստ նրա բացատրությունը, մնացել է ներդրման վերադարձից հետո, որը ստացել է մայնինգի արդյունքում վաստակած բիթքոյինների վաճառքից ստացված կանխիկ գումարից։

Փաստաբանի տարածած հայտարարության համաձայն, այն ժամանակ ոչ ոք չէր կասկածում Գիորգի Բաչիաշվիլիի բարեխղճությանը, սակայն ավելի ուշ, այն բանից հետո, երբ լուրջ հիմքեր հայտնվեցին ենթադրելու, որ համաներդրումային հիմնադրամի նախագծերից մեկում ներդրված միջոցները ոչ պատշաճ են ծախսվում, այդ թվում Գիորգի Բաչիաշվիլիի կողմից, Իվանիշվիլին հետաքրքրվել է բիթքոիյնի մայնինգի խնդրով և զբաղվել է Բաչիաշվիլիի կողմից ներդրողին տրամադրված տեղեկատվության ճշտմամբ։

Փաստաբանի խոսքով՝ պարզվել է, որ Բաչիաշվիլին մոլորեցրել է Իվանիշվիլիին և յուրացրել միլիոնավոր դոլարների կրիպտոարժույթ։

 

Հարցեր «Մտկվարի ՀԷԿ»-ի վերաբերյալ

2014 թվականին Համաներդրումային հիմնադրամը գնել է «Մտկվարի ՀԷԿ» նախագիծը, որի շինարարությունը տարիներ շարունակ դադարեցվել էր։ Նախնական հաշվարկներով՝ ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կազմել է մոտ 131 մլն դոլար, իսկ ՀԷԿ-ը պետք է շահագործման հանձնվեր արդեն 2020 թվականին։ Սակայն, ի վերջո

Նախագծի շինարարության արժեքը 100 միլիոն դոլարով ավելացել է պլանի համեմատ (ինչը ահռելի տարբերություն է սկզբնական արժեքի համեմատ)՝ հասնելով մոտ 235 միլիոն դոլարի, սակայն նախագիծը դեռ ավարտված չէ։

Դա, ըստ փաստաբանի, հավանաբար պայմանավորված է հիմնադրամի ղեկավարների կողմից ներդրումների համար նախատեսված միջոցների ոչ նպատակային ծախսերով, վատնումով կամ յուրացումներով, ինչը պահանջում է իրավապահ մարմինների կողմից հետագա/լրացուցիչ ուսումնասիրություն։

«Երբ ակնհայտ դարձան ՀԷԿ-ի հետ կապված խնդիրները, Բիձինա Իվանիշվիլին հետաքրքրվեց Գիորգի Բաչիաշվիլիի կողմից բիթքոյինի մայնինգի հետ կապված տեղեկատվությամբ և ուշ վերանայեց հարցը։ Առկա կասկածներն ավելի են խորացել նրանով, որ 2015 թվականից հետո Գիորգի Բաչիաշվիլիի հիմնած ձեռնարկությունները գնել են տասնյակ անշարժ և շարժական գույք (ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում), ինչը ակնհայտորեն հակասում է Գիորգի Բաչիաշվիլիի իրական եկամուտներին։

«Գիորգի Բաչիաշվիլին երկար տարիներ աշխատել է փաստացի միայն Իվանիշվիլիին պատկանող կառույցներում, և նրա հիմնական եկամուտն այստեղ է գոյացել։

«Իվանիշվիլիի համար տրամաբանական է ենթադրել, որ Բաչիաշվիլին համապատասխան սեփականություն է ձեռք բերել յուրացված բիթքոյինների վաճառքից ձեռք բերված միջոցներով, ինչպես նաև, հնարավոր է, «Մտկվարի ՀԷԿ»-ի կառուցման ժամանակ անօրինական կերպով յուրացված մեծ գումարներով»,-ասել է փաստաբանը։

Հայտարարության համաձայն՝ Գիորգի Բաչիաշվիլին ներկայում հանդիսանում է Վրաստանում գործող կրիպտո-պլատֆորմներից/կրիպտո փոխանակման կետերից մեկի գլխավոր սեփականատերը, որի սեփականատերն է տարբեր իրավաբանական անձանց միջոցով։ Ենթադրություն կա, որ Բաչիաշվիլին կարողացել է հիմնել այս բիզնեսը յուրացված կրիպտոարժույթի ներդրման արդյունքում և օգտագործում է յուրացված կրիպտոարժույթը բորսայի ամենօրյա գործունեության համար։

Փաստաբանը նշում է, որ անհեթեթ է այն պնդումը, թե Բաչիաշվիլիի դեմ ներկայացված մեղադրանքը կապված է նրա քաղաքական հայացքների հետ։

«Պարոն Իվանիշվիլին միայն գործարար հարաբերություններ է ունեցել Բաչիաշվիլիի հետ, ոչ էլ մեղադրյալն է հետաքրքրություն ցուցաբերել քաղաքական բովանդակություն ունեցող հարցերի կամ գործընթացների նկատմամբ։ Իվանիշվիլին չի զարմանում Բաչիաշվիլիի մարտավարությունից»,- ասում է փաստաբանը՝ ընդգծելով, որ Բաչիաշվիլին Իվանիշվիլիի ընկերություններում աշխատանքի է տեղավորվել դեռևս Մոսկվայում։

Համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիին դատախազությունը մեղադրում է խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։ Գործը վերաբերում է 8 253․13 բիթքոյինների ապօրինի յուրացմանն ու անօրինական եկամուտների օրինականացմանը։ Ըստ դատախազության՝ նշված բիթքոյինի արժեքը յուրացման պահին կազմել է 39 215 820 ԱՄՆ դոլար։ Հուլիսի 6-ին դատարանը Բաչիաշվիլիի նկատմամբ 2․5 մլն լարիի չափով գրավ է կիրառել։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Հանցագործությունը պատժվում է 9-ից 12 տարի ազատազրկմամբ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):