Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն ձերբակալելուց հետո թքել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի դեմքին։ Այս մասին Ամաղլոբելին տեղեկություն է տրամադրել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (ՎԵԻԱ) նախագահ Նոնա Քուրդովանիձեին և Հատուկ քննչական ծառայությանը։ ՎԵԻԱ-ն Ներքին գործերի նախարարությունից պահանջում է անհապաղ կասեցնել Դգեբուաձեի պաշտոնական լիազորությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 Անրի Օխանաշվիլին ՊԱԾ-ում կփոխարինի Գրիգոլ Լիլուաշվիլիին, Պաատա Սալիան կլինի արդարադատության նախարար
Հատուկ քննչական ծառայությունը Ռուսթավիի թիվ 5 հիմնարկում հարցաքննել է Մզիա Ամաղլոբելիին՝ ոչ պատշաճ վերաբերմունքի փաստով։ Գործընթացին ներկա է եղել Նոնա Քուրդովանիձեն։
«Մզիա Ամաղլոբելին Հատուկ քննչական ծառայությանը մանրամասն տեղեկություններ է տրամադրել ոստիկանության բաժանմունքի բակում և բաժանմունքի շենքում իր նկատմամբ վատ վերաբերմունքի դրվագների մասին։
Ձերբակալությունից հետո Իրակլի Դգեբուաձեն նրան բանավոր վիրավորել է, իսկ ավելի ուշ ոստիկանական բաժանմունքում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել, սակայն մյուս ոստիկանները կարողացել են զսպել Իրակլի Դգեբուաձեին և դուրս բերել սենյակից։
Իրակլի Դգեբուաձեն մի քանի անգամ մտել է սենյակ և շարունակել ագրեսիվ վերաբերվել նրա հետ, հերթական մուտքի ժամանակ թքել է Մզիա Ամաղլոբելիի դեմքին։ Նաև Մզիա Ամաղլոբելիին նրա հրամանով որոշ ժամանակ թույլ չեն տվել ջուր խմել և օգտվել զուգարանից»,- ասել է Նոնա Քուրդովանիձեն։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ։ Սկզբում նա ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ բողոքի ցույցի պաստառ փակցնելու համար։ Մոտ երկու ժամից նա և երեք այլ կին ակտիվիստներ ազատ են արձակվել ստորագրության հիման վրա, սակայն շուտով նրանք կրկին ձերբակալվել են Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու պատրվակով։ Փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսնել նրան։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ձերբակալվելուց հետո ոստիկանների կողմից Մզիա Ամաղլոբելիի հասցեին վիրավորական խոսքեր են հնչել։ Բաթումիի ոստիկանապետը հայհոյել ու սպառնացել է նրան։
Հունվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին բավարարել է դատախազի միջնորդությունը և Մզիա Ամաղլոբելիին դատապարտել երկամսյա նախնական կալանքի։ Պաշտպանական կողմը միջնորդել է 100 000 լարի գրավի դիմաց ազատ արձակել Ամաղլոբելիին, սակայն դատավորը հաշվի չի առել փաստաբանների փաստարկները կամ ամբաստանյալի հայտարարությունը, թե ինքը չի խուսափում պատասխանատվությունից և ցանկանում է համագործակցել դատարանի հետ «ազատազրկումից այն կողմ»։
Մզիա Ամաղլոբելիին առաջադրված մեղադրանքը՝ հարձակում ոստիկանի վրա, նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։ Գործով նախաքննական նիստը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 11:00-ին։
Անկախ լրատվամիջոցների, մասնագիտական և լրատվամիջոցների իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները Ամաղլոբելիի ձերբակալությունը համարում են հաշվեհարդար քննադատող լրատվամիջոցների դեմ և օրինակելի պատիժ։
