«Ջորջիան Մանգանեզի» և հանքափորների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

19 օր տևած բողոքի ակցիաներից հետո «Ջորջիան Մանգանեզի» և հանքափորների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այս մասին տեղեկությունը տարածել են կողմերը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ջորջիան Մանգանեզի» փոխանցմամբ՝ միջնորդական համաձայնագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից՝ հունիսի 24-ից։

«Ընկերությունը պարտավորվել է վերսկսել հանքարդյունաբերությունը Ճիաթուրայում։ Նոր համաձայնագրով բոլոր պահանջների վերաբերյալ կա սկզբունքային համաձայնություն, ինչ վերաբերում է աշխատավարձի բարձրացմանը, ապա աշխատողների աշխատավարձը որոշվելու է գնաճի ցուցանիշով, մասնավորապես՝ ընկերության և աշխատակիցների միջև նախկինում կնքված կոլեկտիվ պայմանագրի հիման վրա։ Ըստ միջնորդական փաստաթղթի՝ որոշվել է ստեղծել հանձնաժողով՝ կողմերի ներկայացուցչությամբ և ներգրավվածությամբ, որը 3 ամսվա ընթացքում կմշակի ճգնաժամից դուրս գալու ծրագիր։ Բացի այդ, ընկերության ֆինանսական աուդիտը կիրականացնի անկախ աուդիտորը»,- ասվում է «Ջորջիան Մանգանեզի» տարածած հայտարարության մեջ։

Հանքափոր Տարիել Միքացաձեն, ով Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հունիսի 19-ին մեկնարկած ակցիային մասնակիցներից է, ասում է, որ համաձայնության են եկել աշխատավարձի 11,9 տոկոս բարձրացման շուրջ։

«Երկօրյա քննարկումից ու ժողովներից հետո որոշվել է, որ «Ջորջիան Մանգանեզը» հուլիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը։ Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես, ֆինանսական խնդրի հետ կապված։ Կան հարցեր, որոնք անմիջապես կլուծվեն։ Ուստի հայտարարված ակցիան, որը պետք է տեղի ունենար կիրակի օրը, ժամը 19։00-ին՝ չի կայանա։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս վեց օրերի ընթացքում եկան մեզ մոտ, աջակցեցին և քաջալերեցին։ Հուսանք, մեզ այլևս կարիք չի լինի գործադուլի պայմաններում ապացուցել մեր ճշմարտությունը»,- ասել է Միքացաձեն։

«Ջորջիան Մանգանեզի» տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունում կողմերի միջև կնքվել է միջնորդական պայմանագիր, որը ստորագրվել է գործատուի, աշխատողի և միջնորդի կողմից։ Պայմանագրի կատարման ընթացքը վերահսկելու է Աշխատանքի տեսչական ծառայությունը։

«Ջորջիան Մանգանեզում» աշխատող շուրջ 3500 հանքափորները գործդուլ էին հայտարարել հունիսի 7-ից։ Նրանք գրավոր հրապարակել են 14 պահանջ.

  1. 40%-ով աշխատավարձի բարձրացում (չի վերաբերում կառավարիչներին),
  2. Անցում մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը գործող պլանի,
  3. Բանկային վարկերի տոկոսների կասեցում և վճարման հետաձգում մինչ այժմ կուտակվածի վճարումը,
  4. Ապահովագրության փոփոխություն և պայմանների բարելավում,
  5. Արձակուրդից օգտվելու հնարավորություն,
  6. Աշխատողներին աշխատանք սկսելու հնարավորություն,
  7. Սարքավորումների թարմացում, բարելավում, փոփոխություն,
  8. Սննդի բարելավում,
  9. Աշխատակիցներին առողջարանից օգտվելու միջոցների տրամադրում, ինչպես դա արվում էր մինչև փետրվարի 1-ը,
  10. Բյուլետենի օգտագործման դեպքում դրա 100%-անոց փոխհատուցում,
  11. Հունիսի 7-ից մինչև ձեռնարկությունում աշխատանքային գործընթացի վերականգնումը բաց թողնված օրերի 100% փոխհատուցում,
  12. Վերահսկողություն անվտանգության ամենաբարձր մակարդակով,
  13. ՍՊԸ-ների չեղարկում և վերամիավորում մեկ ընկերության մեջ,
  14. Եթե ընկերությունը բաց եղանակով շահագործի նոր տարածքներ, այս հարցի շուրջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի կոնկրետ գյուղի բնակչության հետ, հաշվի առնվի տեղացիների դիրքորոշումը, ինչպես պահանջում են միջազգային նորմերը, իրավունքները և Վրաստանի Սահմանադրությունը։ Օրենքի լրիվ պահպանմամբ՝ մանգանի բաց եղանակով արդյունահանման դեպքում պետք է պահպանվի առողջ միջավայրում ապրելու մարդու սահմանադրական իրավունքը։ Ըստ այդմ, օդի աղտոտվածության որակը պետք է վերահսկվի՝ հաշվի առնելով երկրաբանական և էկոլոգիական ռիսկի գործոնները, և եթե ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա պետք է հեռացնել հումուսային շերտը, իրականացնել կենսաբանական ռեկուլտիվացիա և տնկել այնպիսի ծառեր ու բույսեր, որոնք իսկական են և համապատասխանում են տեղական մշակույթին։

Բողոքի ակցիայի ժամանակ Ճիաթուրայի կենտրոնում տեղադրված վրաններում հացադուլ էին հայտարարել 11 հանքափորներ։ Նրանցից մեկը ի նշան բողոքի կարել էր իր բերանը, մյուսը՝ աչքերը։ Մեկ այլ հանքափոր ինքնավնասել էր ձեռքի երակները։ Այն բանից հետո, երբ «Ջորջիան Մանգանեզը» հայտարարեց, որ համաձայն է աշխատավարձերի բարձրացմանն ընդամենը 5%-ով, մի քանի տասնյակ գործադուլավորներ տեղափոխվեցին Թբիլիսի և վրաններ տեղադրեցին խորհրդարանի շենքի դիմաց։ Թբիլիսիում ևս չորս հանքափոր հացադուլ հայտարարեց։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):